Պատմության այս օրը. հունվարի 18

Օրացույց 18.01.2019   09:00   268

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2012 - Վիքիպեդիան մեկ օրով արգելափակեց իր անգլիալեզու կայքը՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ում քննարկվող ցանցահենության մասին օրենքի դեմ։

2001 - Ֆրանսիայի սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։

1992 - Հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

1966 - Ինդիրա Գանդին` Ջավահարլալ Ներուի աղջիկը, դառնում է Հնդկաստանի վարչապետ։

1955 - Ծնվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ Քևին Քոսթները։

Քևին Մայքլ Քոսթները հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար։ 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի։
Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Պարեր գայլերի հետ», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում։
Քևինը Ուիլյամ Անս Հեթֆիլդին «Հեթֆիլդներն ու ՄակՔոյերները» մինի սերիալում մարմնավորելու համար արժանացել է Էմմի մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի «մինի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում։

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը:

1919 - Սկսվեց Փարիզյան խաղաղության կոնֆերանսը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:

1901 - Գրող Էռնեստ ֆոն Վոլցոգելը բացեց բեռլինյան առաջին կաբարեն։

1886 - Թողարկվեց առաջին ավտոմոբիլը։

1882 - Ծնվել է անգլիացի գրող Վինի Թուխի մասին պատմությունների հեղինակ Ալան Միլնը։

Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։

1830 - Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի կաթոլիկ հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:

1778 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հայտնաբերեց Հավայան կղզիները:

1689 - Ծնվել է ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի դը Մոնտեսքյոն։

Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։

  • Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:
  • Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:
  • Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:
  • Անձի ազատությունն ու քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:
  • Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:
  • Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:
  • Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:
  • Ծաղրը խոսք է հոգուտ ուղեղի և ընդդեմ սրտի:
  • Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:
  • Եթե եռանկյունիներն իրենց համար Աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:

1535 - Իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

Այն Սան Պաուլոյից, Մեխիկոյից, Բուենոս Այրեսից ու Ռիո դե Ժանեյրոյից հետո Լատինական Ամերիկայի մեծությամբ 5-րդ քաղաքն է։ Լիման անվանում են Արքաների քաղաք (La Ciudad de los Reyes)։ 1535 թվականին քաղաքը հիմնելուց հետո իսպանացի նվաճող Ֆրանցիսկո Պիսարոն այն չափից դուրս անշուք համարեց։ Նա ենթադրել անգամ չէր կարող, որ քաղաքը Պերուի քաղաքական ու ռազմական մայրաքաղաքը կդառնա ու 40 արքաների կառավարում կտեսնի, իսկ 1821 թվականին կդառնա անկախ Պերուի մայրաքաղաքը։

1991-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիման մարդկության մշակութային ժառանգություն է հայտարարել, քանի որ քաղաքը կարողացել է պահպանել իր գաղութային շրջանի ողջ ճարտարապետությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոնտեսքյո, առաջինը, Պատմության այս օրը, հունվարի 18, Ինդիրա Գանդի, Քևին Քոսթներ, Ալան Միլն, Վիքիպեդիա, Վինի Թուխ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon