«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 19

Պատմության այս օրը. հունվարի 19

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Սնոուբորդի համաշխարհային օրը (World Snowboard Day) *
  • Արվեստի օրենքներից դուրս գործիչների օրը (Artist as Outlaw Day) *
  • Կանաչի եփելու օրը (Brew a Potion Day) *
  • Կաթնաշոռի համաշխարհային օրը (World Quark Day) *

Եկեղեցական

  • Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրը *
  • Բահայի - Սուլթանի ամսվա տասնիններորդ օրվա տոնը *
  • Ուղղափառ - Տիրոջ մկրտությունը (Epiphany in Eastern Christianity) *

Ժողովրդական

  • Սլավոնական - Տուրիցա *

Ազգային

  • ԱՄՆ - Մարդկային կյանքի սրբության ազգային օրը (National Sanctity of Human Life Day)
  • ԱՄՆ - Բարի հիշողության օրը (Good Memory Day)
  • ԱՄՆ - Նոր ընկերների օրը (New Friends Day)
  • ԱՄՆ - Տպագրական թանաքի օր (Printing Ink Day)
  • ԱՄՆ - Բոլոր էակների հանդեպ քնքշության դրսևորման օրը (Tenderness Toward Existence Day)
  • ԱՄՆ - Համադաշնության հիշատակի օրը (Confederate Memorial Day) *
  • ԱՄՆ - Զենքի գնահատման ազգային օրը (National Gun Appreciation Day) *
  • ԱՄՆ - Պահածոյատուփի ազգային օրը (National Tin Can Day) *
  • ԱՄՆ - Ադիբուդիի ազգային օրը (National Popcorn Day) *
  • ԱՄՆ - Էդգար Ալան Պոյի ծննդյան օրը (Edgar Allan Poe Birthday) *
  • ԱՄՆ - Ռոբերտ Լիի ծննդյան օրը *
  • ԱՄՆ - Տարօրինակ դիետաներից և հնարքներից աշխարհն ազատելու օրը (Rid the World of Fad Diet and Gimmicks Day) *
  • Բելառուս - Փրկարար ծառայության աշխատողը (Rescuer ' s Day)
  • Եթովպիա - Տիմկատ (Timkat) *
  • Էրիթրեա -  Տիմկատ (Timkat) *
  • Հնդկաստան - Կոկբորոկի օրը (Kokborok Day) *
  • Մակեդոնիա - Վոդիցի (Աստվածահայտնություն) *
  • Ռուսաստան - Ջրային թռչունների հաշվառման համառուսաստանյան օրը
  • Ռուսաստան - Պաթոլոգոանատոմի օրը *
  • Ռուսաստան - Նարնջե հեքիաթների օրը *

* Տոնի մասին մանրամասն` այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

  • Կարծիք կա, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել է հայտնի Էրգենեկոն կազմակերպության կողմից: Սա Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Թուրքիայի կառավարությունը այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պետք է հաշվի առնել նաև, որ Հրանտ Դինքի սպանությամբ կտրուկ նվազեց Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, ինչն էլ հենց համարվում է Էրգենեկոնի ցանկությունը:
  • Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հրանտ Դինքին համեմատում էր Մարտին Լյութեր Քինգի հետ: Դինքն էլ Թուրքիայում էր պայքարում խտրականության դեմ` մարդկանց կյանքի, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների համար: Հենց սրանով էլ նա դարձավ նոր Թուրքիայի խորհրդանիշը:

1991 - Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 հազար տոննա նավթ լցվեց Պարսից ծոց։
1990 - Խորհրդային զորքերը մտնում են Բաքու։

  • Սպանվում են ավելի քան 100 բողոքավորներ և պատահական անցորդներ։

1982 - ASALA. Պայթյուն Փարիզի Համագումարների պալատի առջև գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի մոտ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1966 - Ինդիրա Գանդին դառնում է Հնդկաստանի վարչապետ։
1963 - Հեռուստատեսությամբ The Beatles խմբի առաջին ելույթը:
1962 - Սովետական Միությունը մեղադրում է Իսրայելին՝ սինագոգները լրտեսության համար օգտագործելու մեջ:
1955 - ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն անցկացրեց աշխարհում առաջին հեռուստատեսային մամուլի ասուլիսը:
1946 - Իրանը դիմում է ՄԱԿ-ին, խնդրելով իր ներքին գործերին միջամտելուց պաշտպանել Սովետական Միությունից:
1920 - Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
1853 - Տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:
1825 - Էզրա Դագետը պատենտավորեց պահածոյատուփը։
1764 - Ազատախոհության համար Ջոն Ուիլքս Բուտին վռնդեցին Անգլիայի պառլամենտի Համայնքների պալատից։
1759 - Պորտուգալացի միապետ Ժոզե I-ը հրահանգում է երկրի և բոլոր գաղութներից վտարել ճիզվիտներին։
1728 - Ռուս ցար Պետրոս II-ն իր արքունիքի հետ տեղափոխվում է Մոսկվա։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Էդգար Մանուչարյան, հայ Ֆուտբոլիստ։
1958 - Կարեն Քոչարյան, հաղորդավար
1943 - Ջենիս Ջոփլին, բլյուզի սպիտակամորթ թագուհին

  • Ջենիս Ջոփլինը ծնվել է ԱՄՆ Թեխաս նահանգի Պորտ Արթուր քաղաքում: Ջոփլինը, որն իր կենդանության օրոք ընդամենը 4 ստուդիական ալբոմ է թողարկել, համարվում է բլյուզի լավագույն սպիտակամաշկ կատարող և ռոք երաժշտության մեծագույն վոկալիստներից է:
  • Երգչուհին մահացել է 27 տարեկանում՝ հերոինի գերդոզավորումից: Մահվանից հետո նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվեցին ֆիլմեր, ստեղծվեցին կտավներ ու քանդակներ։ Տասնյակ հեղինակներ վերջին 40-50 տարվա ընթացքում փորձել են վերլուծել ու հասկանալ Ջենիսի ֆենոմենը։
  • 1995 թ. Ջենիս Ջոփլինը հետմահու ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում
  • 2005 թ. շնորհվել է Grammy մրցանակ՝ նշանակալի ձեռքբերումների համար։
  • Ջոփլինը գրավում է Rolling Stone (2004) հանդեսի «Բոլոր ժամանակների 50 մեծագույն երգիչների» ցուցակում։

1922 - Եժի Կավալերովիչ, լեհ կինոռեժիսոր, դրամատուրգ (մ. 2007 թ.)։
1910 - Հրաչյա Քոչար, հայ արձակագիր (մ. 1965)։
1901 - Լևոն Եվանգուլյանց, հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ
1883 - Հերման Աբենդրոթ, գերմանացի դիրիժոր (մ. 1956)
1851 - Դեվիդ Սթար Ջորդան, ձկնաբան, մանկավարժ, եվգենիստ
1839 - Պոլ Սեզան, ֆրանսիացի նկարիչ (մ. 1906)
1809 - Էդգար Պո, ամերիկացի արձակագիր, բանաստեղծ (մ. 1849)
1798 - Օգյուստ Կոնտ, ֆրանսիացի փիլիսոփա, (ծն. 1857)
1736 - Ջեյմս Վատ, շոտլանդացի գյուտարար (մ. 1819)
1601 - Գվիդո Գանյաչի, իտալացի նկարիչ