Պատմության այս օրը. հունվարի 19

Օրացույց 19.01.2020   09:30   315

2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրՀրանտ Դինքը:

Կարծիք կա, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել է հայտնի Էրգենեկոն կազմակերպության կողմից: Սա Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Թուրքիայի կառավարությունը այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պետք է հաշվի առնել նաև, որ Հրանտ Դինքի սպանությամբ կտրուկ նվազեց Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, ինչն էլ հենց համարվում է Էրգենեկոնի ցանկությունը:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հրանտ Դինքին համեմատում էր Մարտին Լյութեր Քինգի հետ: Դինքն էլ Թուրքիայում էր պայքարում խտրականության դեմ` մարդկանց կյանքի, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների համար: Հենց սրանով էլ նա դարձավ նոր Թուրքիայի խորհրդանիշը:

1991 - Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 հազար տոննա նավթ լցվեց Պարսից ծոց։

1990 - Խորհրդային զորքերը մտնում են Բաքու։ Սպանվում են ավելի քան 100 բողոքավորներ և պատահական անցորդներ։

1963 - Հեռուստատեսությամբ The Beatles խմբի առաջին ելույթը:

1962 - Սովետական Միությունը մեղադրում է Իսրայելին՝ սինագոգները լրտեսության համար օգտագործելու մեջ:

1955 - ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն անցկացրեց աշխարհում առաջին հեռուստատեսային մամուլի ասուլիսը:

1946 - Իրանը դիմում է ՄԱԿ-ին, խնդրելով իր ներքին գործերին միջամտելուց պաշտպանել Սովետական Միությունից:

1943 - Ծնվել է բլյուզի սպիտակամորթ թագուհին՝ Ջենիս Ջոփլինը։

Ջենիս Ջոփլինը ծնվել է ԱՄՆ Թեխաս նահանգի Պորտ Արթուր քաղաքում: Ջոփլինը, որն իր կենդանության օրոք ընդամենը 4 ստուդիական ալբոմ է թողարկել, համարվում է բլյուզի լավագույն սպիտակամաշկ կատարող և ռոք երաժշտության մեծագույն վոկալիստներից է:
Երգչուհին մահացել է 27 տարեկանում՝ հերոինի գերդոզավորումից:
Երգչուհու մահվանից հետո նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվեցին ֆիլմեր, ստեղծվեցին կտավներ ու քանդակներ։ Տասնյակ հեղինակներ վերջին 40-50 տարվա ընթացքում փորձել են վերլուծել ու հասկանալ Ջենիսի ֆենոմենը։
1995 թ. Ջենիս Ջոփլինը հետմահու ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում
2005 թ. շնորհվել է Grammy մրցանակ՝ նշանակալի ձեռքբերումների համար։
Ջոփլինը գրավում է Rolling Stone (2004) հանդեսի «Բոլոր ժամանակների 50 մեծագույն երգիչների» ցուցակում։

1920 - Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

1853 - Տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

1825 - Էզրա Դագետը պատենտավորեց պահածոյատուփը։

1764 - Ազատախոհության համար Ջոն Ուիլքս Բուտին վռնդեցին Անգլիայի պառլամենտի Համայնքների պալատից։

1759 - Պորտուգալացի միապետ Ժոզե I-ը հրահանգում է երկրի և բոլոր գաղութներից վտարել ճիզվիտներին։

1728 - Ռուս ցար Պետրոս II-ն իր արքունիքի հետ տեղափոխվում է Մոսկվա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առաջինը, Ջենիս Ջոփլին, Հրանտ Դինք, հունվարի 19, The Beatles, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon