«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 21

Պատմության այս օրը. հունվարի 21

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day) *
  • Փողոցում խաղալու միջազգային օրը (International Playdate Day) *
  • Կանանց առողջ քաշի օրը (Women`s Healthy Weight Day) *
  • Սպորտային տաբատների միջազգային օրը (International Sweatpants Day) *

Եկեղեցական

  • Առաքելական եկեղեցի ( Հայաստան) - Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օրը *
  • Կաթոլիկ - Սուրբ Ագնեսա Հռոմեացու տոնը (Feast of Saint Agnes) *
  • Ուղղափառ - Պեչերսկու Հրաշագործ Սուրբ Գրիգորի հիշատակի օրը

Ժողովրդական

  • Սլավոնական - Պրոսինեց *
  • Սլավոնական - Եմելիայի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Սկյուռիկներին երախտագիտություն հայտնելու ազգային օրը (National Squirrel Appreciation Day) *
  • ԱՄՆ - Կակղամորթերից նորանգլիական պումլեբկայի ազգային օրը (National New England Clam Chowder Day) *
  • ԱՄՆ - Գրկախառնության ազգային օրը (National Hugging Day) *
  • ԱՄՆ - Հացահատիկային բատոնի ազգային օրը (National Granola Bar Day) *
  • ԱՄՆ - Բանանի հացի ազգային օրը (National Banana Bread Day) *
  • ԱՄՆ - Հաճախորդի հետ ծանոթանալու ազգային օրը (National Get to Know Your Customer Day) *
  • ԱՄՆ - Սրամիտ արտահայտությունների օրը (One-Liners Day) *
  • ԱՄՆ - Սեփական տան օրը (Own Your Own Home Day)
  • ԱՄՆ - Թաց գուլպաների ազգային օրը (National Cheesy Socks Day)
  • ԱՄՆ - Շնիկի հետ գրկախառնվելու ազգային օրը (National Hug Your Puppy Day)
  • Բարբադոս - Էրրոլ Բարրոուի օրը *
  • Բելառուս - Ինժեներական զորքերի օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Տիրամայր Ալտագրասիայի  օրը
  • Լեհաստան - Տատիկիներիի ազգային օրը *
  • Կանադա - Քվեբեկի դրոշի օրը
  • Կանադա - Լինքոլն Ալեքսանդրի օրը (Lincoln Alexander Day) *
  • Ղրղզստան - Ինժեներական զորքերի օրը
  • Նորվեգիա - Արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի օրը *
  • Ռուսաստան - Ինժեներական զորքերի օրը
  • Ռուսաստան - Ասպիրանտի օրը *
  • Ռուսաստան - Ալկոհոլային անկախության օրը *
  • Ռուսաստան - Հուշիկ քայլերի և գողտրիկ հայացքների օրը *
  • Ֆրանսիա - Լյուդովիկոս XVI-ի մահվան հիշատակի օրը (Memorial Day of the Death of Louis XVI) *
  • Շվեյցարիա - Բապտիստական առաջին եկեղեցու հիմնադրման տարելիցը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Եվրապառլամենտի որոշումը, որում ընդգծվում էր Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 300.000 հայերի ողբերգական վիճակի մասին։
1992 -  Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: 

  • Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել: Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց»: Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից:

1982 - Պայթյուն Օրլի օդանավակայանի «Թըրքիշ էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Նույն օրը պայթյուն է որոտում Փարիզի Փորթ Մայօ կայարանում տեղակայված «Էյր Ֆրանս» ընկերության ճամպրուկների բաժնում։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

1976 - British Airways ընկերության Կոնկորդ գերձայնային օդանավը կատարում է իր առաջին թռիչքը Լոնդոն-Բահրեյն երթուղով։
1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվում է 435 աշխատող
1954 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին ատոմային սուզանավը: 
1921 - Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը:

  • Հայաստանի ազգաբնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

1899 - Opel ընկերությունն արտադրում է իր առաջին ավտոմեքենան։
1793 - Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. դատարանի որոշմամբ գիլյոտինի միջոցով մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս XVI-ը, ով մեղադրվում էր ազգի ազատության և պետության անվտանգության դեմ դավադրության համար։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան 
1967 - Արտաշես Մինասյան, շախմատի գրոսմայստեր
1960 - Դմիտրի Խառատյան, ռուսաստանցի դերասան
1941 -  Պլաչիդո Դոմինիգո, իտալացի օպերային երգիչ 
1938 - Ֆելիքս Դանիելյան, հայ կենդանաբան
1878 - Վահան Թեքեյան, հայ բանաստեղծ (վ. 1945)