Պատմության այս օրը. հունվարի 21

Օրացույց 21.01.2020   09:30   317

1993 - Եվրապառլամենտի որոշումը, որում ընդգծվում էր Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 300.000 հայերի ողբերգական վիճակի մասին։

1992 -  «1992 թ. հունվարի 21-ին մի արտառոց դեպք կատարվեց Հայաստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: Նա այնտեղ մնաց 24 ժամ: Դուրս գալուց անմիջապես հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Ռուս գեներալ ձերբակալելու համար մեծ համարձակություն էր պետք, իսկ հետևանքների մասին կարելի էր միայն կռահել: Բայց Վազգենն այդ քայլին դիմելու համար ծանրակշիռ հիմքեր ուներ: Նա տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հեռացնելն էր: Ահա հենց այս հետին մտադրության համար էլ Վազգենը որոշեց ինքնադատաստան տեսնել: Հավելենք միայն, որ ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց»: Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից:

1989 - Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

1976 - British Airways ընկերության Կոնկորդ գերձայնային օդանավը կատարում է իր առաջին թռիչքը Լոնդոն-Բահրեյն երթուղով։

1954 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին ատոմային սուզանավը: 

1941 -  Ծնվել է իտալացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինիգոն։

1921 - Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը: Հայաստանի ազգաբնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

1899 - Օփել ընկերությունն արտադրում է իր առաջին ավտոմեքենան։

1872 - Մահացել է հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1793 - Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. դատարանի որոշմամբ գիլյոտինի միջոցով մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս XVI-ը, ով մեղադրվում էր ազգի ազատության և պետության անվտանգության դեմ դավադրության համար։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պլաչիդո Դոմինիգո, Պետրոս Դուրյան, առաջին անգամ, հունվարի 21, Հենրիխ Մխիթարյան, Վազգեն Սարգսյան, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon