Պատմության այս օրը. հունվարի 22

Տեղեկատու 22.01.2020   09:30   337

Տոներ, հիշատակման օրեր

  • Պապիկների օր (Լեհաստան)
  • Միավորման օր (Ուկրաինա)
  • Ամուսնու օրը (Իռլանդիա)

2007 - Առնվազն 88 մարդ է զոհվում Բաղդադի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ռումբի պայթյունից։

2006 - Էվո Մորալեսը դառնում է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։

1980 - Ակադեմիկոս Անդրեյ Սախարովն աքսորվեց Գորկի:

1974 - Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ։

1969 - ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը մահափորձ կատարեց Լեոնիդ Բրեժնևի վրա։

1946 – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն՝ ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի։

1921 - Ծնվել է հայ նշանավոր երգահան Առնո Բաբաջանյան։

1905 - Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց առաջին ռուսական հեղափոխությունը, այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:

1630 - Պոպկոռնի ծննդյան օրը:

1517 - Օսմանյան կայսրությունը Սելիմ I-ի գլխավորությամբ Ռիդանյայի ճակատամարտում հաղթում է մամլուքներին և գրավում է ներկայիս Եգիպտոսը։

1506 - Հռոմի Պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անդրեյ Սախարով, Առնո Բաբաջանյան, Վիկտոր Համբարձումյան, հունվարի 22, Պատմության այս օրը, Լեոնիդ Բրեժնև

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon