Պատմության այս օրը. հունվարի 23

Օրացույց 23.01.2020   09:00   302

2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։

2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը5

2001 - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին։

1997 - Մադլեն Օլբրայթը ընտրվեց ԱՄՆ պատմության առաջին կին պետքարտուղար։

1996 - Սկսեց հեռարձակվել «ԱՐ» հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։

1989 - Վախճանվել է սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Սալվադոր Դալին։

1960 - Ժաք Փիքարը և Դոն Ուոլշը Թրիեսթ բաթիսկաֆով հասնում են Մարիանյան իջվածքի 10,916 մ խորության վրա գտնվող հատակին։

1950 - Երուսաղեմը հայտարարվում է Իսրայելի մայրաքաղաք։

1923 - Ծնվել է հայ վիրտուոզ դերասան Կարպ Խաչվանքյանը, ում արտերկում անվանում էին հայկական Չարլի։

1921 - Երևանի ժողովրդական համալսարանի բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:

1912 - Հաագայում ստորագրվեց Միջազգային օպիումային կոնվենցիան՝ առաջին միջազգային համաձայնագիրը թմրամիջոցների վերահսկողության մասին։

1910 - Ծնվել է կիթառիստ և ջազմեն, կիթառային ջազի «ջազ-մանուշ» (գնչուական ջազ) ոճի հիմնադիր է Ջանգո Ռեյնհարդը։

Похожее изображение

Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:

1895 - Աշխարհում առաջին անգամ մարդը ոտք դրեց Անտարկտիդայի ափ:

1849 - Նյու Յորքի նահանգում առաջին անգամ բժշկի դիպլոմ տրվեց կնոջը:

1832 - Ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուար Մանեն։

1831 - Բելգիան ընդունեց պետական դրոշ։

1793 - Լեհաստանի երկրորդ բաժանումը։

1783 - Ծնվել է գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից, ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից Ստենդալը (իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ)։

1556 - Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 830.000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

1368 - Ժու Յուանժանը հիմնեց չինական Մին դինաստիան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, վախճանվել է սյուրռեալիզմի հիմնադիրն, Կարպ Խաչվանքյան, Ջանգո Ռեյնհարդ, առաջինը, Էդուար Մանե, հունվարի 23

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon