Պատմության այս օրը. հունվարի 24

Օրացույց Երեկ   09:30   293

1990 - Ճապոնիան արձակում է իր առաջին Hiten լուսնի հետազոտման սարքը:

1984 - Թողարկվեց առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:

1973 - Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:

1972 - Ճապոնացի Շոիչի Յոքոիին գտնում են Գուամ կղզու ջունգլիում, որտեղ նա 1945 թվականից հետո դեռևս «շարունակում էր պատերազմը»:

1965 - Վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը։

  • Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք:
  • Միշտ պատրաստ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
  • Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է համարվում:

1935 - ԱՄՆ-ի Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ իրականացվեց ալյումինե տարայով գարեջրի վաճառք ։

1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։

1924 - Ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակը։

Related image

1924 - Սկսվեցին առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերը:

1865 - Իսրայել Օրին հանդիպեց Պյոտր Մեծին՝ արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:

1862 - Բուխարեստը հայտարարվում է Ռումինիայի մայրաքաղաք:

1859 - Մոլդավիայի և Վալախիայի պետական և քաղաքական միավորումը:

1848 - Սակրամենտոյում գտնում են ոսկու առաջին ձուլակտորը, սկսվում է Կալիֆորնիական ոսկու տենդը:

Կալիֆորնիական ոսկու տենդը սկսվել է 1848 թվականի հունվարի 24-ին՝ Կոլոմա քաղաքի մոտ և շարունակվել մինչև 1855 թվականը։

Ջոն Սատերի մոտ աշխատող Ջեյմս Մարշալը Ամերիկան Ռիվեր գետի ջրանիվի մոտ ոսկու կտորներ է գտնում։ Նա ցույց է տալիս դրանք Սատերին, որն էլ մանրամասն ուսումնասիրում է գտածոն ու համոզվում, որ այն ոսկի է։ Սատերը մտահոգ էր, որ այդ տեղեկատվությունը գաղտնի մնա, և այնուամենայնիվ ոսկու գտնվելու մասին լուրը տարածվում է։ Շուտով ոսկու հետքերով ԱՄՆ-ի այլ նահանգներից ու արտերկրից ավելի քան 300 հազար մարդ է գալիս Կարիֆորնիա։

Ոսկու տենդի հետևանքները բազմաթիվ էին։

Միայն մի քանի տարվա ընթացքում Սան Ֆրանցիսկոն փոքրիկ քաղաքը խոշոր բնակավայր է դառնում, իսկ ողջ Կալիֆորնիայում ճանապարհներ, դպրոցներ ու եկեղեցիներ են կառուցվում։
1850 թվականին Կալիֆորնիան պաշտոնապես դառնում է ԱՄՆ նահանգ։ Այն մինչ օրս էլ «Ոսկե նահանգ» են անվանում։

1732 - Ծնվել է ֆրանսիացի գրող, հրապարակախոս, XVIII դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ Պիեռ Բոմարշեն։

Առավել հայտնի է «Սևիլյան սափրիչը» (1773, Le Barbier de Séville ou la Précaution inutile) և «Ֆիգարոյի ամուսնությունը» (1778 - La Folle journée ou Le Mariage de Figaro, առաջին անգամ բեմադրվել է 1784 թ. ապրիլի 27-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում) կատակերգություններով, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

1712 - Ծնվել է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ 2-րդ Մեծը։

41 - Հեղաշրջում Հռոմում, սպանվում է Կալիգուլա կայսրը, նրան փոխարինում է Կլավդիոսը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հունվարի 24, Պատմության այս օրը, Պարույր Սևակ, Կլավդիոս, Ուինսթոն Չերչիլ, Պիեռ Բոմարշե, Կալիգուլա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon