«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 26

Պատմության այս օրը. հունվարի 26

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Մաքսատան միջազգային օրը (International Customs Day) *
  • Էկոլոգիական կրթության համաշխարհային օրը (World Environmental Education Day) *
  • Ամուսնու օրо (Spouse’s Day) * 

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Տիմոթեոսի և Տիտոսի տոնակատարությունը (Սայնթներ Տիմոթեոսը եւ Տիտոսը) *
  • Ուղղափառ - Արթնացման օրը *

Ժողովրդական

  • Սլավոնական - Երյոմայի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Միչիգան նահանգի պետականության օրը (Michigan Statehood Day)
  • ԱՄՆ - Ամուսինների ազգային օր (National Spouses Day) *
  • ԱՄՆ - Գետնանուշով կարամելի ազգային օրը (National Peanut Brittle Day) *
  • ԱՄՆ - Կանաչ հյութի ազգային օրը (National Green Juice Day) *
  • ԱՄՆ - "Lotus 1-2-3" օրը (Lotus 1-2-3 Day) *
  • ԱՄՆ - «Դոդոշի հովտով» ոգևորվելու օրը (Toad Hollow Day of Encouragement) *
  • ԱՄՆ - Արձակուրդ ծրագրելու ազգային օրը (National Plan for Vacation Day) *
  • ԱՄՆ - Հանրային ելույթի օրը (Speak Up and Succeed Day) *
  • ԱՄՆ - Ատամի հորատման երախտագիտության օրը (Dental Drill Appreciation Day)
  • Ավստրալիա - Ավստրալիայի օրը (Australia Day) *
  • Ավստրալիա - Խավարասերների մրցավազք (Cockroach Racing) *
  • Լատվիա - Լատվիայի Հանրապետության միջազգային ճանաչման օրը
  • Հնդկաստան - Հանրապետության օրը (Republic Day)
  • Հնդկաստան - Գան Նգայ (Gann Ngai) *
  • Ճապոնիա - Մշակութային արժեքները հրդեհներից պաշտպանելու օրը *
  • Նիդերլանդներ - Օսվենցիմի ազատագրման օրը (Auschwitz Liberation Day)
  • Շրի Լանկա - Նավամ Պոյա լիալուսն (Navam Full Moon Poya) *
  • Պանամա - Ճարտարագետի և ճարտարապետի օրը
  • Ռուսաստան - Պատահական ուղղությունների օրը *
  • Ուգանդա - Ազատագրման օրը
  • Ուկրաինա - Աուդիտորական ծառայության օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 - Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները՝ Պաշտպանության նախարար Մեհթիևի գլխավորությամբ, հարձակվում են Քարինտակ գյուղի վրա։

  • Դա Ադրբեջանի առաջին խոշոր ռազմական գործողությունն էր պետական անկախություն հայտարարած Լեռնային Ղարաբաղի վրա։ Երկօրյա մարտերից հետո Շուշիից հարձակման անցած ադրբեջանցիները գլխովին ջախջախվեցին։ Սա երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին խոշոր հաղթանակն էր։

1990 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն և շրջանային խորհուրդների 107 պատգամավոր դիմում հղեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրան­սիայի, Չինաստանի կառավարություններին՝ տեղի ունեցող բռնու­թյունների դեմ միջազգային հանրության հակազդեցությանը հասնե­լու նպատակով:
1987 - Coca Cola-ն ճանաչվեց ԱՄՆ-ի թիվ 1-ը։
1983 - Ստեղծվեց Linus ծրագիրը։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզի Ազգային բանկի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1980 - Իսրայելն ու Եգիպտոսը դիվանագիտական կապեր են հաստատում: 
1965 - Հինդին դառնում է Հնդկաստանի պետական լեզու։
1956 - VII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Կորտինա դ'Ամպեցցոյում, Իտալիա։
1950 - Ուժի մեջ է մտնում Հնդկաստանի սահմանադրությունը, Հնդկաստանը դառնում է անկախ պետություն։ 
1934 - Գերմանիան և Լեհաստանը ստորագրեցին իրար վրա չհարձակվելու պայմանագիր:
1926 - Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
1922 - Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը։

1920 - Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
1914 - Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
1837 - Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը։ 
1788 - Կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնեց առաջին բնակավայրը, որը հետագայում դարձավ Սիդնեյ քաղաքը:
1500 - Յանսե Պիսենը դարձավ առաջին եվրոպացին, ով ուսումնասիրեց Ամազոնը:
1340 - Էդուարդ 3-րդը հռչակվեց Ֆրանսիայի արքա։


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Նիկո Միրալեգրո, բրիտանացի դերասան
1987 - Սեբաստիան Ջովինկո, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1963 - Ժոզե Մոուրինյո, պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ
1925 - Փոլ Նյուման, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, 8 անգամ «Լավագույն դերասան» հեղինակավոր անվանակարգում Օսկարի ներկայացված 
1924 - Ռաֆայել Ղազարյան, ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ 
1922 - Յուրի Երզնկյան, ռեժիսոր 
1918 - Նիկոլաե Չաուշեսկու, ռումինացի քաղաքական գործիչ (մ. 1989)
1911 - Պոլիկարպ Կաշ, ամերիկացի ֆիզիկոս (մ. 1993 թ.)
1909 - Մհեր Աբեղյան, հայ նկարիչ
1880 - Դուգլաս Մակարթուր, ամերիկացի ռազմական գործիչ
1804 - Էժեն Սյու, ֆրանսիացի գրող, քրեական-սենսացիոն ժանրի հիմնադիր 

  • Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։
  • Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։