Պատմության այս օրը. հունվարի 27

Օրացույց 27.01.2020   09:30   243

2013 - Բրազիլիայի Սանտա-Մարիա քաղաքի գիշերային ակումբի հրդեհից զոհվում է 241 մարդ։

1973 - Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:

1967 - Միջազգային պայմանագիր կնքվեց տիեզերքի մասին, ըստ որի տիեզերքը մարդկության ձեռքբերումն է և արգելվում է միջուկային զենք տեղադրել այնտեղ։

1966 - Գերմանիան առաջինն է նշում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:

1945 - Ազատ արձակվեցին Օսվենցիմ (Լեհաստան) համակենտրոնացման ճամբարի գերիները։

1944 - Դադարեցվեց Լենինգրադի 900-օրյա բլոկադան:

1939 - Ծնվել է երգահան Տիգրան Մանսուրյանը։ Նա գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ է: 

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:

Հրանտ Մաթևոսյանը Տիգրան Մանսուրյանի մասին

Տիգրան Մանսուրյանի մեջբերումներից

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ:
  • Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
  • Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել:

1918 - Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

1832 - Ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսան Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը։

Картинки по запросу Lewis Carroll

Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող...

Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլիախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։

1820 - Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի ղեկավարած արշավախումբը հայտնագործեց Անտարկտիդան։

1808 - Ծնվել է գերմանացի փիլիսոփա, պատմաբան Դեվիդ Ֆրիդրիխ Շտրաուսը։

1756 - Ծնվել է գերմանացի երգահան, երաժիշտ-վիրտուոզ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոցարտ, Պատմության այս օրը, Տիգրան Մանսուրյան, հայտնագործություն, հունվարի 27, Շտրաուս, Լուիս Քերոլ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon