Պատմության այս օրը. հունվարի 28

Օրացույց 28.01.2020   10:00   346
  • Այսօր՝ հունվարի 28-ը, Հայկական զինված ուժերի օրն է: 
  • Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրը 

2011 - Ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը

1992 - ՀՀ ԳԽ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

1986 - Մեկնարկից 73 վայրկյան անց պայթեց ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավը։ Զոհվեցին 7 աստղագնացներ։

1985 - USA for Africa խումբը ձայնագրեց «We Are the World» բարեգործական երգը։

Հեղինակներն են Լայնոլ Ռիչին ու Մայքլ Ջեքսոնը։ Ձայնագրությանը մասնակցել են հայտնի աստղերն ու կենդանի լեգենդները՝ Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը, Դայանա Ռոսը, Ուիլի Նելսոնը, Թինա Թյորները և այլոք։

1978 - Ծնվել է իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

1958 - LEGO ընկերությունն արտոնագրում է Լեգո աղյուսները։

1921 - Էյնշտեյնը հայտարարեց, որ հնարավոր է չափել տիեզերքը, որը ցնցեց ողջ գիտական աշխարհը։

1887 - Ծնվել է լեհ դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը։

Ռուբինշտեյնի նվագն առանձնանում էր ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը։ Նկարահանվել է նաև կինոյում։

1885 - Ծնվել է բանաստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը:

Похожее изображение

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: 

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

1820 - Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:

1820 - Լայպցիգում հիմնադրվում է գերմանական ֆուտբոլային միությունը։

1807 - Լոնդոնի Փալ Մալ փողոցը առաջինը դարձավ գազային լուսամփոփներով լուսավորվող փողոց։

1724 - Պետրոս I-ի հրամանագրով հիմնադրվում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Պետերբուրգի համալսարանը:

1495 - Հռոմի պապը Ֆրանսիայի Կառլ VIII արքային որպես գերի հանձնում է իր որդուն՝ Չեզարե Բորջիային:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Չելենջեր, ՀՀ պետական տոներ, հունվարի 28, Ջանլուիջի Բուֆոն, Արթուր Ռուբինշտեյն, Վահան Տերյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon