Պատմության այս օրը. հունվարի 29

Օրացույց 29.01.2020   09:30   384

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրն է

2004 - Բաքուն համաձայնվում է Նախիջևանով բացել Երևան գնացող երկաթգիծը՝ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները թողնելու դիմաց, սակայն Հայաստանը հրաժարվում է։

2002 - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գործածում է «Չարիքի առանցք» արտահայտությունը նկատի ունենալով՝ Իրաքին, Իրանին ևՀյուսիսային Կորեային:

2001 - Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:

2000 - Լաս Վեգասի կազինոներից մեկում մատուցողուհի Սինտիա Ջեյնը շահեց 35 մլն դոլար (ամենախոշոր շահումը խաղային ավտոմատով)։ 

1997 - Նյու Յորքի դատարանը դատապարպեց քրեական աշխարհի հայնի դեմքերից Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին 7 տարի 9 ամիս ազատազրկման։ 

1992 - Ստեղծվեց «Ռոսատոմ» ընկերությունը, Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը: 

1992 - ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ստորագրեց առևտրի ազատականացման հրամանագիրը։

1960 - Ստեղծվեց առաջին արհեստական երիկամը։

1954 - Ծնվել է հանրահայտ ամերիկացի դերասանուհի և հաղորդավար Օփրա Ուինֆրին։

Похожее изображение

Արեք մի բան, ինչն, ըստ Ձեզ, չեք կարող անել: Պարտվեք: Մեկ անգամ էլ փորձեք, և Ձեզ մոտ ավելի լավ կստացվի: Միակ մարդիկ, ովքեր երբեք չեն պարտվում, նրանք են, ովքեր ձգտում են ավելիին:

2007 թվականին «Ֆորբս» ամսագիրն անվանել է նրան ամենաազդեցիկ կին, իսկ 2009-ին ամենաազդեցիկ անձնավորություն շոու բիզնեսում։ Օփրայի կարողությունը գնահատվում է մոտավորապես 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն ավել է, քան շոու բիզնեսում աշխատող ցանկացած այլ կնոջ մոտ։

1947 - Ծնվել է Uriah Heep խմբի վոկալիստ Դեվիդ Բայրոնը։

1927 - Անգլիայի առաջին անգամ հայտնվեց լոգասենյակով հյուրանոց՝։

1923 - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը։

1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ կրծքի քաղցկեղի բուժման նպատակով օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը:

1886 - Կառլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը:

1879 - Ծնվել է հասարակական, պետական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան)։

1874 - Ծնվել է նավթաարդյունաբերող Ջոն Ռոքֆելեր կրտսերը։

1866 - Ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը։

1860 - Ծնվել է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։

Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և մտքերը։

1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնում Ռուսաստանին և Պրուսիային:

1635 - Կարդինալ Ռիշելիեն հիմնադրեց Ֆրանսիական ակադեմիան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջոն Ռոքֆելեր կրտսեր, Արամ Մանուկյան, Օփրա Ուինֆրի, հունվարի 29, URIAH HEEP, Անտոն Չեխով, առա­ջին ան­գամ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon