Պատմության այս օրը. հունվարի 3

Տեղեկատու 03.01.2020   09:30   331

1993 – Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:

1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:

1977 - Սթիվեն Ջոբսը և Ստեֆան Վոզնյակը ստեղծեցին Apple համակարգիչը:

Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը 1977-ի հունվարի 3-ին դարձան Apple ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։

Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

1967 - Բանտում վախճանվեց Ջեկ Ռուբին՝ Ջոն Քենեդու ենթադրյալ սպանողը։

1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով 49-րդ նահանգը։

1924 - Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելուց 2 տարի անց բրիտանական արշավախումբը՝Հովարդ Քարտերի ղեկավարությամբ գտավ դամբարանի գլխավոր գանձարանը՝ փարավոնի քարե սարկոֆագը։ Երբ փետրվարին բացեցին սարկոֆագը, պարզվեց ներսում նրա մումիայի ոսկե դագաղն է։

1921 - Թուրքիան խաղաղություն հաստատեց Հայաս­տա­նի հետ։

1906 - Ջախջախվեց Կրասնոյարսկի հանրապետությունը։

1888 - Վաշինգտոնում ամերիկացի ձեռնարկատեր Մարվին Սթոունը արտոնագրեց կոկտեյլի ձողիկը։ Մինչ այդ այն հապրաստվում էր թղթից։

1871 - Հենրի Բրեդլին պատենտավորեց մարգարինը։

1870 - ԱՄՆ-ում սկսվեց Բրուքլինյան կամուրջի շինարարությունը։

1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:

1638 - Ամստերդամում բացվեց Հոլանդիայի հիմնական թատրոնը։

1431 - Բուրգունդյան հերցոգը 10.000 ֆրանկով անգլիական թագավորի անունից գործող եպիսկոպոս Կոշոնին վաճառեց դավաճանության արդյունքում բռնված Ժաննա դը Արկին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բորիս Ելցին, Ստեֆան Վոզնյակ, Ջորջ Բուշ, հունվարի 3, Պատմության այս օրը, Սթիվեն Ջոբս, աննա դը Արկ, հունվար, մարգարին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon