Պատմության այս օրը. հունվարի 30

Օրացույց 30.01.2020   09:30   459

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը։

2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:

1992 - Ադրբեջանը և Հայաստանը դարձան ԵԱՀԿ անդամներ, որն էլ իր վրա վերցրեց ԼՂ հակամարտությունը կարգավորելու խնդիր:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն է միացել կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունից (Պրահա, 1992 թ. հունվարի 30) անմիջապես հետո:

1975 - Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1974 - Ծնվել է ամերիկյան օսկարակիր կինոդերասան Քրիստիան Բեյլը։

Հայտնի է որպես Քրիսթոֆեր Նոլանի «Բեթմեն» եռապատման մեջ Բեթմենի դերակատար։

Похожее изображение

1969 - The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը Լոնդոնում՝ Savile Row-ում՝ Apple ստուդիայի տանիքին տվեց իր վերջին համերգը:

1951 - Ծնվել է բրիտանացի երգիչ, թմբկահար, երգերի հեղինակ, դերասան ու պրոդյուսեր Ֆիլ Քոլինզը։

Ֆիլ Քոլինզը հայտնի է դարձել՝ որպես Genesis պրոգրեսիվ ռոք խմբի անդամ։ Վաճառել է ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։ Նա 7 «Գրեմիի» ու «Օսկարի» դափնեկիր է։ Վերջինը ստացել է «Տարզան» մուլտֆիլմի երգի համար։

1937 - Ծնվել է անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվը։

Ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, խաղացել է մոտ 120 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։ Առավել հայտնի է «Ջուլիա» ֆիլմում խաղացած դերով, որի համար «Որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Օսկարի» է արժանացել։

1933 - Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:

1931 - Կայացավ Չառլի Չապլինի «Քաղաքի կրակները» ֆիլմի պրեմիերան:

1930 - Ծնվել է ամերիկացի գրող, դերասան Ջին Հեքմեն։

2 «Օսկարի», 3 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ու հաջողակ դերասաններից է, որի կարիերան 40-ից ավելի տարի է ձգվել։ Հայտնի է «Ֆրանսիացի կապավորը», «Բոնի և Կլայդ», «Միսիսիպին կրակի մեջ», «Չներվածը», «Զրույց» ֆիլմերում խաղացած դերերով։

1927 - Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը։

1923 - Ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ Լեոնիդ Գայդայը։

Խորհրդային ամենահայտնի ու սիրելի ֆիլմերի՝ «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը», «Օղի թորողները», «Կովկասի գերուհին», ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Լուցկու հետևից» ռեժիսորն է։

Похожее изображение

1896 - Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը ետ էին քաշում Զեյթուն գավառից:

1882 - Ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։

4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում։

1790 - Անգլիայում առաջին անգամ ծովում փորձարկվեց փրկարարական օղակը:

Պետական տոներ

  • Հնդկաստան՝ Անկախության համար կռվողների հիշատակի օր
  • Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         The Beatles, Ջին Հեքմե, հունվարի 30, Քրիստիան Բեյլ, Ֆրանկլին Ռուզվելտ, Պատմության այս օրը, Ֆիլ Քոլինզ, Լեոնիդ Գայդայ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon