«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 31

Պատմության այս օրը. հունվարի 31

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Խնամազուրկ երեխաների միջազգային օրը (Street Children s Day) *
  • Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day) *
  • Բորոտների օգնության համաշխարհային օրը (World Leprosy Day) *
  • Ոսկերչի միջազգային օրը *
  • Դժոխային ցրտի օրը (Hell is Freezing Over Day) *
  • Արվեստով ոգեշնչվելու օրը (Inspire Your Heart with Art Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սուրբ Հովհաննես Բոսկոյի տոնը (Սուրբ John Bosco Feast) *
  • Ուղղափառություն - Աֆանասյան օր (Афанасий Ломонос) *

Ազգային

  • ԱՄՆ - Սքոթչի օրը (Scotch Tape Day) *
  • ԱՄՆ - Տնտեսագետին գրկախառնվելու օրը (Hug an Economist Day)
  • ԱՄՆ - Ընդհակառակի ազգային օրը (National Backward Day) *
  • ԱՄՆ - Տաք շոկոլադի ազգային օրը (National Hot Chocolate Day) *
  • ԱՄՆ - Բրյուսելյան կաղամբ ուտելու օրը (Eat Brussel Sprouts Day) *
  • ԱՄՆ - «Ալեքսանդր բրենդի» կոկտեյլների ազգային օրը (National Brandy Alexander Day) *
  • ԱՄՆ - Գորիլայի կոստյումի օրը (Gorilla Suit Day) *
  • ԱՄՆ - Սոցիալական ապահովության ստուգման օրը (Appreciate Your Social Security Check Day)
  • ԱՄՆ - Գնդախաղ 2021 (2021 Pro Bowl) *
  • Ավստրիա - Խնամազուրկ երեխաների օրը (Street Children`s Day)
  • Բելառուս - Բելառուսական գիտության օրը
  • Հնդկաստան - Մեհեր Բաբայի հիշատակի օրը (Amartithi)
  • Հնդկաստան - Մե-դամ-մե-փի (Me-dam-me-phi) *
  • Նաուրու - Անկախության օրը
  • Շվեյցարիա - Գուրմանների փառատոն*
  • Ռուսաստան - Ռուսական օղու ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Ձյան վրա արև նկարելու օրը *
  • Ռուսաստան - Ձմեռ պապերի մասնագիտական տոն *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Մեխիկոյի Pemex Executive Tower երկնաքերում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 33 մարդ։
2010 - «Ավատարը» դառնում է ամբողջ աշխարհում երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումար հավաքած առաջին ֆիլմը։
2000 - Կալիֆորնիայում Alaska Airlines ընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոս, զոհվում է 88 մարդ։ 
2000 - Աբիջանի (Կոտ դ'Իվուար) միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվում քենիական A310 էյրբասը, զոհվում է 169 մարդ։
1990 - Մոսկվայում բացվում է Խորհրդային միության առաջին ՄաքԴոնալդսը։
1968 - Աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։
1953 - Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 2551 մարդ է զոհվում։
1924 - Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը։
1893 - Գրանցվեց «Coca-Cola» ապրանքանիշը։

  • «Coca-Cola»-ն տարիների ընթացքում դարձել է լեգենդար ապրանքանիշ: Այս ըմպելիքի ծնունդը կապվում է 1886 թվականի մարտի հետ, երբ Ջոն Պեմբերտոնը փորձում էր գտնել նոր ցավազրկող միջոց: Վերցնելով շաքարային օշարակը և կոֆեինը, ավելացնելով դրանց նաև հեղուկ, նա ստացավ շագանակագույն քաղցր հյութ: Դեղատուն այս հյութը ներմուծվեց որպես նյարդային համակարգի խանգարումների դեմ կիրառվող դեղամիջոց, որի համար դրա հեղինակը արտոնագիր ստացավ 1893 թվականի հունվարի 31-ին: Դեղատան ցանկացած այցելու, ավտոմատի մեջ գցելով 5 ցենտ, կարող էր ստանալ բուժիչ հյութի մեկ բաժակ: Շարունակելով փորձեր կատարել հյութի հետ, նա դրան ավելացրեց նաև գազեր: Պեմբերտոնի ընկերոջ՝ Ռոբինսոնի թեթև ձեռքով ըմպելիքը ստացավ «Coca-Cola» անվանումը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջասթին Թիմբերլեյք, ամերիկացի երգիչ 

  • Եղել է ’N Sync խմբի անդամ։ 9 «Գրեմիի» ու 4 «Էմիի» մրցանակակիր է։ Ողջ աշխարհում շուրջ 18 միլիոն սոլո-ալբոմ է վաճառել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում։

1956Ջոն Լայդոն, բրիտանացի ռոք երաժիշտ, Sex Pistols փանք խմբի մենակատար ու երգերի հեղինակ 

  • Ըստ Allmusic-ի՝ Ջոն Լայդոնը Sex Pistols «ուղեղն է եղել» ու պատմության մեջ է մտել որպես «ամենաազդեցիկ ու հարգված կատարողներից մեկը»։ BBC-ի 2002 թվականի կազմած «100 մեծագույն բրիտանացիների» ցանկում նա 87-րդն է։

1935 - Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր
1931 - Էմիլ Գաբրիելյան, բժիշկ, դեղաբան (մ. 2010)
1931 - Ռաֆայել Աթոյան, նկարիչ (մ. 2014)

1911 - գուշակ Վանգաբուլղարացի պայծառատես

  • Բուլղարացի կույր պայծառատես Վանգան (բուլղ. Ванга) ծնվել է 1911թ. հունվարի 31-ին, վախճանվել 1996թ. 11 օգոստոսի-ին
  • Ծննդյան անունը՝ Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова), ամուսնությունից հետո` Վանգելիա Գուշերովա (Вангелия Гущерова)
  • Վանգան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք: 
  • Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետություն, իսկ այժմ`Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր:

1860 - Ատրպետ, հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (մ. 1937)
1797 Ֆրանց Շուբերտ, ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության մեջ ռոմանտիզմի հիմնադիր 

  • Նա 600 վոկալային կոմպոզիցիաների, 9 սիմֆոնիայի, մեծ թվով կամերային ու դաշնամուրային սոլո ստեղծագործությունների հեղինակ է։

1715 - Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771)