Պատմության այս օրը. հունվարի 4

Տեղեկատու 04.01.2020   10:00   347

2016 - Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը դիվանագիտական հարաբերությունները խզեցին Իրանի հետ։

2010 - Տեղի ունեցավ աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի պաշտոնական բացումը։

2004 - Վարդերի հեղափոխության արդյունքում Միխաել Սա­հա­կաշ­վիլին ընտրվեց Վրաստանի նախագահ։

2004 - «Սպիրիտ» մարսագնացը վայրէջք կատարեց Մարսի վրա։

1985 - Լոնդոնում սուրոգատ մոր օգնությամբ ծնվեց առաջին աղջիկ երեխան:

1970 - «Բիթլզի» անդամները վերջին անգամ միասնաբար աշխատեցին Let It Be երգի ձայնագրության վրա՝ համանուն ալբոմի համար։

1961 - Կոպենհագե­նում ավարտ­վեց պատ­մու­թյան ամե­նա­եր­կա­րատև գոր­ծա­դու­լը, որը գրանց­վել է Գի­նե­սի ռե­կորդ­նե­րի գր­քում։ Այն տևել է 33 տա­րի։

1961 թվականի հունվարի 4-ին Գինեսի ռեկորդների գրքում մի փոքր տարօրինակ ռեկորդ գրանցվեց: Կոպենհագենում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը: Վարսավիրների օգնականները դադարեցրեցին 33 տարի տևած գործադուլը: Հաջողվել էր արդյոք նրանց հասնել իրենց պահանջների բավարարմանը՝ այդպես էլ գաղտնի մնաց:

1959 - «Луна-1»-ը դարձավ առաջին տիեզերական սարքավորումը, որ հասավ Լուսնի մոտակայքը։

1943 - Ամերիկյան «Թայմս» հանդեսը 1942 թվականի տարվա մարդ ճանաչեց Իոսիֆ Ստալինին։

1915 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։

1896 - Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

1885 - Վիլյամ Գրանտը կատարեց կույրաղիքի առաջին վի­րա­հա­տու­թյունը։ 

1643 - Ծնվեց անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։ 

Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: 

1493 - Քրիստափոր Կոլումբոսն իր առաջին ճանապարհորդության ետ դարձի ճամփան բռնեց Ամերիկայից Եվրոպա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, «Բիթլզ», Լուսին, կույրաղիք, Իսահակ Նյուտոն, Բուրջ Խալիֆա, Միխաել Սա­հա­կաշ­վիլի, հունվար, հունվարի 4

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon