Պատմության այս օրը. հունվարի 6

Տեղեկատու 06.01.2020   09:30   287

1995 - Ռուսաստանը դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Շվեդիայի հետ համատեղ:

1992 - ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղը հոչակեց անկախ հանրապետություն:

ԼՂՀ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Հունվարի 11-ին հակահարձակման անցած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին Ստեփանակերտը կրակի տակ պահող ադրբեջանական ռազմական երկու կարևոր հենակետերը՝ Մալիբեյլին և Ղուշչուլարը: Երկօրյա մարտերից հետո (հունվարի 20-21-ը) ազատագրվեց ռազմավարական կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:

1978 - ԱՄՆ պետքարտուղար Սայրուս Վենսը Հունգարիայի կառավարությանն է հանձնում Սուրբ Իշտվանի թագը։

1955 - Ծնվել է անգլիացի ճանաչված դերասան Ռոուեն Ատկինսոնը՝ հայտնի Միստր Բին բեմական կեղծանվամբ:

1946 - Ծնվել է անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Pink Floyd խմբի հիմնադիր Սիդ Բարեթը։

Սիդ Բարրեթը 1965 թվականին միացավ Ուոթերսի, Մեյսոնի և Ռայթի խմբին, որը հետագայում դաձավ "Pink Floyd": Սիդն գրեց նրանց երգերի մեծ մասը՝ դառնալով գլխավոր վոկալիստ և կիթառահար: Խումբը տարբեր անուններ էր օգտագործում՝ "The Abdabs", "The Screaming Abdabs", "Sigma 6" : Երբ վերջնական ընտրվել էր "The Tea Set" ("The T-Set") անունը, համերգներից մեկի ժամանակ տղաները հանդիպեցին նույնանուն խմբի և հիասթափված սկսեցին որոնել մեկ այլ՝ օրիգինալ անուն: Սիդը խմբին տվեց "The Pink Floyd Sound" անունը, որը հետագայում դարձավ "Pink Floyd" ՝մենեջերների խորհրդով: Անունը վերցված է երկու բլյուզ երաժիշտների ՝ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քոնսիլի անուններից, ում ձայնագրությունները լսում և գնահատում էր Սիդը:

1943 - Կարմիր բանակի անձնակազմի համար նիերդրվում են ուսադիրները։

1938 - Ծնվել է երգիչ, երգահան, դերասան, կատակերգու, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն։

Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայ․՝ Զսպանակների վրա)։

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը[4][5]:

Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայ․՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը:

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:

Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն: Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։

Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։

Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան:

1929 - Հենրիխ Հիմլերը դառնում է ՍՍ-ի պարագլուխը։

1912 - Նյու Մեքսիկոն դառնում է ԱՄՆ 47-րդ նահանգը։

1888 - Կ. Պոլսում ծնվել է նշանավոր դերասան, գրող Վահրամ Փափազյանը։

1896 - Տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար:

1884 - Պաուլ Նիպկովը արտոնագրեց էլեկտրական հեռադիտակը, որը դարձավ մեխանիկական հեռուստատեսության հիմքը:

1834 - Ընդունվեց Ռուսաստանի պատական հիմնը՝ «Աստված ցարին պահապան»։

1198 - Հայոց արքա Լևոն Բ-ի թագադրությունը Տարսոն քաղաքում (Հայոց Կիլիկիա):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ադրիանո Չելենտանո, Միստր Բին, Պատմության այս օրը, Լևոն Բ, Լեռնային Ղարաբաղ, առաջինը, հունվար, Վահրամ Փափազյան, PINK FLOYD, Արթուր Մկրտչյան, հունվարի 6

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon