Պատմության այս օրը. հունվարի 7

Տեղեկատու 07.01.2020   09:30   311

2015 - Փարիզում Charlie Hebdo խմբագրատանը տեղի ունեցավ ահաբեկչություն։

1999 - ԱՄՆ Սենատում սկսվեց Բիլ Քլինթոնի իմփիչ­մեն­թի՝ անվստահության հարցը:

1989 - Արքայազն Ակիխիտոն հայտարարվեց Ճապոնիայի նոր կայսր։

1965 - Ինդոնեզիան հայտարարեց ՄԱԿ-ից դուրս գալու մասին։

1953 - ԱՄՆ նախագահ Հար­րի Թրու­մե­նը հայ­տա­րա­րեց ջրածնային ռում­բի առ­կա­յու­թյան մա­սին:

1929 - Նյու Յոր­քի խա­նութ­նե­րում առա­ջին ան­գամ կա­թը վաճառքի հան­վեց ստ­վա­րաթղ­թե տարայով:

1928 - Պոլիկարպովի «ՈՒ-2» ինքնաթիռի՝ «կուկուռուզնիկի» առաջին թռիչքը:

1923 - Ծնվել է հայ երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։

1881 - Ծնվել է գյումրեցի զվարճաբան-առակախոս Պոլոզ Մուկուչը (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան)։

Картинки по запросу պոլոզ Մուկուչ

Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։

Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

1841 - Հինգերորդ փորձից Վիկ­տոր Հյու­գոն ընտր­վեց ֆրանսիական Ակա­դե­մի­ա­յի 40 ան­մահ­նե­րի ան­դամ:

1785 - Ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով:

1610 - Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի երեք արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Կալիստոն:

1558 - Ֆրանսիան գրավեց մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հունվարի 7, Նորայր Մնացականյան, առա­ջին ան­գամ, Պատմության այս օրը, Պոլոզ Մուկուչ, հունվար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon