Պատմության այս օրը. մարտի 11

Օրացույց 11.03.2020   09:20   483

2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:

2011 - Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժին հաջորդում է ցունամին և Ֆուքուշիմայի ատոմակայանի վթարը:

2010 - Չիլիում Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ5

2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից: Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ:

1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան:

1990 - Պատրիսիո Էլվինը դառնում է Չիլիում ժողովրդավարականորեն ընտրված առաջին նախագահը:

1983 - Պակիստանն իրականացնում է միջուկային զենքի հաջող փորձարկում:

1979 - Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:

1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:

1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրաբերում է Բարսելոնի թանգարանին:

1955 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում:

1952 - Ծնվել է անգլոամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1933 - Ծնվել է իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավար Սանդրա Միլոն։

1931 - Ծնվել է ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը։

1931 - ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:

1906 - Ծնվել է շվեյցարական աշխարհահռչակ ֆիրմայի ստեղծող Զինո Դավիդոֆֆը։

1878 - Ֆրանսիական ակադեմիայի նիստին տեղի ունեցավ Թոմաս Էդիսոնի ձայնագրիչի ցուցադրումը:

1869 - Ֆրանսիացի նատուրալիստը Չինաստանում որպես նվեր ստացավ անհայտ կենդանու` պանդայի մաշկը:

1867 - Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը Փարիզում:

1851 - Վենետիկում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը:

1837 - Ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։

1824 - ԱՄՆ-ում ստեղծվեց Հնդկացիների հարցերով Բյուրո:

1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:

1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի՝ այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։

106 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 11, Զինո Դավիդոֆֆ, Պատմության այս օրը, Դիդյե Դրոգբա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon