Պատմության այս օրը. մարտի 12

Օրացույց 12.03.2020   09:20   413

2011 - Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։

1999 - Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցեցին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան:

1994 - Հայկական զինված ուժերը ազատագրեցին Սրխավենդը:

1981 - Թեհրանում ԱՍԱԼԱ-ի գրոհայինների խումբը հարձակվեց թուրքական դեսպանատան վրա։ Սպանվեցին 2 պահապան։ Գրոհայիններից 2-ը բռնվեցին և մահապատժի ենթարկվեցին։

1974 - «Մարս 6» կայանը վայրէջք է կատարում Մարսի վրա և Երկիր հաղորդում մոլորակի մթնոլորտի մասին առաջին տեղեկությունները։

1969 - Փոլ Մաքքարթնին ամուսնացավ Լինդա Իսթմենի հետ։

1968 - Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։

1946 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելին։

«Կաբարե» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1938 - Ծնվել է թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը։

1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը:

1922 - Ծնվել է ամերիկացի գրող, Բիթ սերնդի նշանավոր ներկայացուցիչ Ջեք Քերուաքը։

Նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է «Ճանապարհին» վեպը։

1922 - Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։

1918 - Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։

1918 - Թուրքական բանակը գրավում է Կարինը։

1913 - Կանբերան՝ Ավստրալիայի մայրաքաղաք:

1899 - Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հոկեյի միջազգային մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին ռուս հոկեյիստները:

1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամյան թատրոն»:

1519 - Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։

1229 - Խաչակիրները գրավում են Երուսաղեմը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Ջեք Քերուաք, Վլադիմիր Մսրյան, մարտի 12, Լայզա Մինելի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon