Պատմության այս օրը. մարտի 13

Օրացույց 13.03.2020   09:20   586

2004 - Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։

1989 - Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։

1967 - Ծնվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը։

Նրա մահվան պատճառ դարձել է ինքնագոլը։

1961 - 79-ամյա Պաբլո Պիկասոն ամուսնանում է 37-ամյա մոդել Ժակլին Ռոկի հետ։

1921 - Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։

1908 - Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանում։

1897 - Ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը։

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

1894 - Փարիզյան գիշերային ակումբում տեղի է ունենում պրոֆեսիոնալ ստրիպտիզի առաջին ցուցադրությունը։

1838 - Ծնվել է իտալացի գրող Ռաֆաելո Ջովանիոլին։

Հայտնի է «Սպարտակ» վեպով։

1797 - Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի պրեմիերան։

1781- Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 13, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon