Պատմության այս օրը. մարտի 14

Օրացույց 14.03.2020   09:30   468
  • Այսօր Պի թվի օրն է՝ մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը
  • Այսօր գետերի միջազգային օրն է

2005 - Եղենափայտ հեղափոխություն Լիբանանում՝ հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են անում Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայությանը Լիբանանում և կառավարության դեմ։

1995 - Առաջին ռուս-ամերիկյան անձնակազմը ուղևորվում է «Միր» միջմոլորակային կայան։

1994 - Թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը:

1990 - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

1979 - Պեկինը և Տոկիոն դարձան եղբայրական քաղաքներ։

1978 - Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը Լիտանի գործողությունում։

1978 - Ստեղծվեց Սևան ազգային պարկը:

1958 - ԱՄՆ-ում հիմնադրվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությունը:

1956 - Ամերիկյան Ampex ընկերությունը ցուցադրեց պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը:

1933 - Ծնվել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քուինսի Ջոնսը։

Նա 27 «Գրեմիի» մրցանակակիր է։ 

1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։

1933 - Ծնվել է բրիտանացի դերասան Սըր Մայքլ Քեյնը։

Նա խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում։ Արժանացել է երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի»։

1930 - Օքսֆորդի 11-ամյա աշակերտուհի Վենեցիա Բյորնին առաջարկում է հայտնաբերված 9-րդ մոլորակի անունը դնել Պլուտոն։ Քվեարկության ժամանակ այս անունը ստացավ բոլոր ձայները և մայիսի 1-ին մոլորակի Պլուտոն անունը պաշտոնապես հայտարարվեց։

1923 - Գերմանիայում արգելվում է կոմկուսը:

1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։

1900 - ԱՄՆ-ում օրինականացվեց «ոսկե ստանդարտը»:

1879 - Ծնվել է գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը։

1839 - Անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը:

1808 - Ֆրանց Իոսիֆ Գալլը ներկայացրեց «Նյարդային համակարգի հետազոտության ընդհանրապես և ուղեղինը մասնավորապես» գիրքը:

1804 - Ծնվել է ավստրիացի երգահան Յոհան Շտրաուսը։

1794 - Ամերիկացի Էլի Ուիթնին ստացավ բամբակյա մանրաթելը մաքրելու մեքենայի արտոնագիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սըր Մայքլ Քեյն, մարտի 14, Ալբերտ Էյնշտեյն, Պատմության այս օրը, Յոհան Շտրաուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon