Պատմության այս օրը. մարտի 15

Օրացույց 15.03.2020   09:30   470

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Այսօր փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրն է

Քնի համաշխարհային օրն է

2005 - Երուսաղեմում բացվեց Հոլոքոստի պատմության նոր թանգարան:

1993 - Ծնվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։

1948 - Ծնվել է դերասան Կարեն Ջհանգիրյանը։

1938 - Սաուդյան Արաբիայում նավթի հայտնաբերումը:

1935 - Ծնվել է կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը։

1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։

1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,-սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: 

1906 - Գրանցվեց «Ռոլս Ռոյս» ընկերությունը։

1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:

1892 - Հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1880 - Լույս տեսավ Պսակ թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):

մ.թ.ա. 44 - սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սողոմոն Թեհլերյան, Հուլիոս Կեսար, Պոլ Պոգբա, Լեոնիդ Ենգիբարյան, մարտի 15, Պատմության այս օրը, «Ռոլս Ռոյս»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon