Պատմության այս օրը. մարտի 16

Օրացույց 16.03.2020   09:45   497

2014 - Ղրիմի հանրաքվեի օրը:

1995 - Հայաստանը և Ռուսաստանը կնքեցին պայմանագիր ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին:

1988 - Իրաքի բանակը քիմիական զենք կիրառեց քրդական Խալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվեցին մոտ 5000 քրդեր։

1968 - Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրում է 100 միլիոներորդ ինքնաշարժը:

1958 - Ford Motors Company-ն արտադրում է 50 միլիոներորդ ինքնաշարժը:

1941 - Ծնվել է իտալացի ռեժիսոր, դրամատուրգ Բերնարդո Բերտոլուչին։

Բերտոլուչիի հայտնի ֆիլմերն են «Կոմֆորմիստը», «Վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», «Քսաներորդ դար», «Վերջին կայսրը»։ «Վերջին կայսրը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1935 - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը:

1926 - Ռոբերտ Հովարդը աշխարհում առաջին անգամ հեղուկ վառելիքի վրա հրթիռ գործարկեց:

1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը): Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար: Մալթայում պահվող Օսմանյան թուրքերը ազատ արձակվեցին:

1878 - Ծնվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

1859 - Ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը։

1831 - Լույս տեսավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը:

1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան: Գեներալ Լազարևի ղեկավարությամբ հայրենիքի ճանապարհը բացեց հայերի 40 հազարանոց քարավանը:

1789 - Ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

Նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը։

1521 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։

37 - Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Ալեքսանդր Պոպով, Ալեքսանդր Թամանյան, մարտի 16, Բերնարդո Բերտոլուչի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon