Պատմության այս օրը. մարտի 17

Օրացույց 17.03.2020   09:20   602

1980 - Անգլիայի խորհրդարանը քվեարկեց մոսկովյան օլիմպիադան բոյկոտելու կողմ։

1973 - Բացվեց Լոնդոնի կամուրջը:

1963 - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ:

1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները` Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Ջիվանին, Ախվերդյանը, Օգանեզաշվիլին և 34 այլ սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի` Փարիզից բերված աճյունը:

1960 - Ճապոնիայում վաճառքի հանվեցին առաջին ֆլոմաստերները: Հայաստանում ֆլոմաստերները հայտնվեցին միայն յոթանասունականների վերջերին: Գերմանացիները և ամերիկացիները պնդում են, որ իրենք առաջինն են վաճառքի հանել ֆլոմաստերները:

1950 - Ծնվել է կինոյի և թատրոնի դերասանուհի Ալլա Թումանյանը։

Նկարահանվել է «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկան», «Խնձորի այգին» և մի շարք այլ ֆիլմերում։

1950 - ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին:

1931 - Նևադայում թույլատրվեցին մոլախաղերը։

1919 - Ծնվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար Նաթ «Քինգ» Քոուլը։

1899 - Աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն:

1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:

1865 - Ծնվել է լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանը։

1861 - Ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը:

1845 - Սթիվեն Փերին պատենտավորեց էլաստիկ բինտը։

1834 - Ծնվել է գերմանացի ինժեներ, առաջին մոտոցիկլի ստեղծող Գոտլիբ Դայմլերը։

1816 - «Էլիզա» շոգենավը դարձավ առաջինը, որ հատեց Լա Մանշը:

1581 - Ֆերնանդ Մագելանը հայտնաբերեց Ֆիլիպինները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 17, Մանուկ Աբեղյան, Պատմության այս օրը, Նաթ «Քինգ» Քոուլ, Ալլա Թումանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon