Պատմության այս օրը. մարտի 18

Օրացույց 18.03.2020   09:30   589

2009 - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) աստերոիդ է անցնում։

1989 - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։

1980 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ին ժամանակակից տեխնոլոգիաներ վաճառելու արգելք է մտնում։

1979 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, Maroon 5 խմբի վոկալիստ Ադամ Լևինը։

1968 - «Newsweek» հանդեսը Ջիմի Հենդրիքսին հայտարարում է աշխարհի ամենաազդեցիկ կիթառահար։

1965 - Սովետական տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։

1959 - Ծնվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնը։

Նա 17 ֆիլմի ռեժիսոր է, 40-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ և մոտ 100 ֆիլմի պրոդյուսեր։

1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով:

1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»:

1931 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:

1931 - ԱՄՆ-ում Schick ընկերությունը թողարկում է առաջին էլեկտրաածելին։

1913 - Ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1871 - Ֆրանսիայում տեղի ունեցավ առաջին պրոլետարական հեղափոխությունը` Փարիզի Կոմունան: Շուրջ 72 օր` մարտի18-ից մինչև մայիսի 28-ը, իշխանությունը անցել էր պրոլետարիատին: Փարիզյան Կոմունայի ղեկավարները սոցիալիստների և անարխիստների կոալիցիան էր, որն էլ դարձավ պատմության մեջ պրոլետարական դիկտատուրայի առաջին օրինակը:

1869 - Ծնվել է անգլիացի պետական գործիչ, քաղաքագետ Նեվիլ Չեմբեռլենը։

1858 - Ծնվել է գերմանացի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1842 - Ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի հայրերից Ստեֆան Մալարմեն։

1813 - Ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1662 - Փարիզում գործարկվեց հասարակական տրանսպորտի առաջին ծառայությունը:

1229 - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։ Սրբազան Հռոմի կայսր Ֆրեդերիկ II-ն իրեն հռչակում է Երուսաղեմի թագավոր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 18, Ադամ Լևին, Ռենե Կլեման, Նեվիլ Չեմբեռլեն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon