Պատմության այս օրը. մարտի 19

Օրացույց 19.03.2020   09:30   578

Այսօր հաճախորդի միջազգային օրն է

2011 - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված Լուսաբացի Ոդիսականը ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

1993 - Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:

1976 - Ծնվել է իտալացի ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան։

1975 - Տեղի ունեցավ Երևանի «Արարարտ» և Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային հանդիպումը: «Արարատը» 1:0 հաշվով հաղթեց «Բավարիային»:

1958 - Ստրասբուրգում բացվեց Եվրոխորհրդարանի 1-ին նիստը։

1955 - Ծնվել է ամերիկացի կինոաստղ Բրյուս Ուիլիսը։

Հայտնի է «Ամուր ընկույզ» ֆիլմի սերիաներից։ Նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում՝ «Քրեական հորինվածք», «Հինգերորդ էլեմենտ», «Արմագեդոն» «Մեղքերի քաղաքը»։

1953 - Առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվեց աշխարհահռչակ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունը:

1928 - Ծնվել է ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

 Նկարահանվել է «Պատվի համար»«Մոր սիրտը»«Ճանապարհ դեպի կրկես»«Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ 

1927 - Վաշինգտոնի նահանգում մի մսագործ հավի ստամոքսում գտավ 6 կտոր ոսկի։

1899 - Պետերբուրգում գործարկվեց առաջին շտապ բուժօգնությունը:

1859 - Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1474 - Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունքի մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 19, Վարդուհի Վարդերեսյան, Բրյուս Ուիլիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon