Պատմության այս օրը. մարտի 2

Օրացույց 02.03.2019   09:30   216

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

  • Լուցկու միջազգային օրը

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ:

1983 - Անգլիայում Sony, Philips և Polygram ընկերությունները հասարակության դատին ներկայացրեցին առաջին կոմպակտ-դիսկը և կոմպակտ-դիսկի նվագարկիչը։

1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:

1978 - Չեխ Վլադիմիր Ռեմեկը դարձավ առաջին ոչ ռուս և ոչ ամերիկացի տիեզերագնացը:

1975 - Իրանը դառնում է միակուսակցական երկիր։

1968 - Ծնվել է անգլիացի դերասան, Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը։

1962 - Ծնվել է ամերիկացի ռոք երգիչ, «Bon Jovi» ռոք խմբի հիմնադիր  Ջոն Բոն Ջովին։

1958 - Ավստրիական Զաալֆելդին քաղաքում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին 25 մարզիկներ 7 երկրից:

1951 - Բոստոն քաղաքում տեղի ունեցավ ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։

1942 - Ծնվել է ամերիկացի գրող ու սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր Ջոն Իրվինգը։

1942 - Ծնվել է ամերիկացի ռոք երաժիշտ, պոետ, երգիչ ու կիթառիստ, The Velvet Underground ռոք խմբի հիմնադիր Լու Ռիդը։

1933 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։

1931 - Ծնվել է խորհրդային քաղաքական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը։

1919 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր Ջենիֆեր Ջոնսը։

1917 - Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:

1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:

1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:

1853 - Ծնվել է երգահան, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզան։

1797 - Անգլիայի բանկը թողարկում է մեկ և երկու ֆունտանոց թղթադրամներ:

1067 - Մինսկի հիմնադրումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 2, Քրիստափոր Կարա-Մուրզա, Ջոն Բոն Ջովի, Պատմության այս օրը, Ջոն Իրվինգ, Դենիել Քրեյգ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon