Պատմության այս օրը. մարտի 20

Օրացույց 20.03.2020   09:30   523

Այսօր երջանկության միջազգային օրն է

Այսօր առանց մսեղենի միջազգային օրն է

Այսօր Երկիր մոլորակի միջազգային օրն է

Այսօր աստղագիտության միջազգային օրն է

Այսօր ֆրանսախոսների միջազգային օրն է

2003 - Վաղ առավոտյան Միացյալ Նահանգները և երեք այլ երկիր (Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Լեհաստան) համատեղ ներխուժում են Իրաք՝ սկսելով ռազմական գործողություններն այդ երկրի դեմ:

1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

1992 - Մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը:

1991 - Երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից)։ Որդու հիշատակին Կլեպտոնը գրում է «Tears in Heaven» հայտնի երգը:

1984 - Ծնվել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆերնանդո Տորեսը։

1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:

1921 - Կանզաս Սիթիում վաճառքի հանվեց Ուոլթ Դիսնեյի մասնակցությամբ ստեղծված առաջին մուլտֆիլմը։

1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:

1915 - Ծնվել է վիրտուոզ դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։

1857 - Ծնվել է երգահան, գուսան Գուսան Շերամը (Գրիգոր Տալյան)։

1854 - Հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, որի երկրորդ անվանումն է Grand Old Parti (Մեծագույն Հին կուսակցություն):

1828 - Ծնվել է նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը։

Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ», «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» ( բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին», «Վայրի Բադը», «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր», «Սոլնես Շինարարը» և այլն։ 

Իբսենը համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների Տուն» դրաման արդեն 20-րդ դարի դարասկզբին դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը:

1816 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակում է «Հարաբերականության ընդհանուր տեսությունը»:

1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»:

1792 - Ֆրանիայի Ազգային Ասամբլեան հավանություն տվել մահապատիժների ժամանակ կիրառել գիլյոտինը։

1750 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:

1600 - «Արյան բաղնիքը» Շվեդիայում:

321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը:

235 - Մաքսիմինոս Թրակիացին դառնում է Հռոմի առաջին օտարերկրացի կայսրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սվյատոսլավ Ռիխտեր, Պատմության այս օրը, Հենրիկ Իբսեն, մարտի 20, Գուսան Շերամ, Ֆերնանդո Տորես

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon