«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մարտի 21

Պատմության այս օրը. մարտի 21

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սերապիոն Տմուիտսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Վերբոնոսիցա *

Ազգային

  • ԱՄՆ - Քաղաքավարության ազգային օրը (National Common Courtesy Day) *
  • ԱՄՆ - Բույրերի ազգային օրը (National Fragrance Day) *
  • ԱՄՆ - Միայնակ ծնողների ազգային օրը (National Single Parents Day) *
  • ԱՄՆ - Կալիֆորնիական ելակի ազգային օրը (National California Strawberry Day) *
  • ԱՄՆ - Հետհաշվարկի ազգային օրը (National Countdown Day) *
  • ԱՄՆ - Բարձրդասարանցու օրը (Senior Skip Day) *
  • ԱՄՆ - Ֆրանսիական հացի ազգային օրը (National French Bread Day) *
  • ԱՄՆ - Առողջ ճարպերի օրը (Healthy Fats Day) *
  • ԱՄՆ - Հիշողության օրը (Memory Day) *
  • ԱՄՆ - Խրթխրթան տակոյի ազգային օրը (National Crunchy Taco Day) *
  • ԱՄՆ - Սլիթերինի հպարտության օրը (Slytherin Pride Day) *
  • Ավստրալիա - Ներդաշնակության օրը (Harmony Day) *
  • Բելգիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Թունիս - Երիտասարդության օրը (Youth Day)
  • Իրաք - Գարնան օրը (Spring Day)
  • Իտալիա - Ծառատունկի օրը (Arbor Day) *
  • Լեհաստան - Դասերից փախչելու օրը (Truant’s Day) *
  • Լեսոտո - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • ՀԱՀ - Մարդու իրավունքների օրը (Human Rights Day) *
  • Մալայզիա - Սուլթան Տերենգգանի օրը
  • Մեքսիկա - Բենիտո Խուարեսի տարեդարձը (Birth of Benito Juárez) *
  • Նամիբիա - Անկախության օրը (Independence Day) *
  • Պորտուգալիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Ռուսաստան - Բնակչության կենցաղային սպասարկման և բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Գարնանային արևադարձ *
  • Ռուսաստան - Շտուրմանների տոնը *
  • Ռուսաստան - Տանիքից երգեելու օրը *
  • Վրաստան - Սահմանապահի օրը *
  • Ուկրաինա - Բնակարանային և կոմունալ տնտեսության և բնակչության կենցաղային սպասարկման աշխատողների օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ամերիկացի ծրագրավորող Ջեք Դորսին twitter ծառայությունում գրել է առաջին հաղորդագրությունը, որը նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների հետ շփման համար:

  • Այժմ այն ոչ միայն միջոց է միլիոնավոր մարդկանց շփման համար ամբողջ աշխարհում, այլև լուրերի աղբյուր և ժամանցի վայր, ինչպես նաև ժամանակակից մշակույթի մաս: Twitter-ում առաջին հաղորդագրությունից մոտ 4 ամիս անց սոցցանցը ներկայացվեց հանրությանը: Բացի Դորսիից՝ դրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Քվան Ուիլյամսը և Նոա Գլասը:

2000 - Հովհաննես Պողոս II-ը կատարում է Հռոմի պապի երբևէ Իսրայել իրականացված այց:
1999 - 478 ժամյա ճանապարհորդությունից հետո Բերտրան Պիկարը և Բրայան Ջոնսը դարձան օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդները։
1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։
1980 - Միացյալ նահանգների նախագահ Ջիմի Քարտերը հայտարարում է Մոսկվայի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։
1963 - Փակվեց Ալկատրաս բանտը:
1961 - Լիվերպուլյան The Cavern ակումբի բեմում առաջին անգամ ելույթ ունեցավ «Բիթլզ» խումբը։
1935 - Րեզա շահ Փեհլևին պաշտոնապես դիմում է համաշխարհային հանրությանը՝ իր երկիրը Իրան («արիացիների երկիր») կոչելու համար:
1925 - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։
1923 - Փարիզում ոմն դոկտոր Ռոժեն հայտարարեց, որ ծխելը օգտակար է առողջությանը, քանի որ նիկոտինը հակամանրէային հատկություն ունի։
1922 - Լոնդոնում բացվում է Վաթերլո կայարանը:
1921 - Հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։
1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։
1844 - Բահայի օրացույցի սկիզբը։
1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
1666 - Կանադայում տեղի ունեցավ առաջին մարդահամարը:
1615
 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

  • Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672թ.՝ թուրքերի հարձակման ժամանակ:

1556 - Օքսֆորդում Աստվածաշունչն անգլերեն թարգմանած Թոմաս Քրանմերին այրում են խարույկի վրա:
630 - Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում Երուսաղեմ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Մարտինա Շտոսսել, արգենտինացի երգչուհի և պարուհի
1989 - Ժորդի Ալբա, իսպանացի ֆուտբոլիստ
1987 - Անդրեյ Բեդնյակով, ուկրաինացի արտիստ, հաղորդավար
1980 - Ռոնալդինյո, բրազիլիացի ֆուտբոլիստ 

  •  2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» տիտղոսին։

1966 - Բենիտո Արչունդիա, մեքսիկացի ֆուտբոլային դատավոր, իրավաբան, տնտեսագետ
1962 - Մեթյու Բրոդերիկը, ամերիկացի դերասան, երգիչ 
1958 - Գարի Օլդման, անգլիացի դերասան, երգիչ, ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերից են «Դրակուլա», «Լեոն», «Հինգերորդ էլեմենտ», «Նախագահի ինքնաթիռը», «Մութ ժամանակներ»։ «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար արժանացել է «Օսկարի»։

1950 - Սերգեյ Լավրով, ՌԴ պետ. գործիչ հայկական արմատներով
1946 - Թիմոթի Դալթոն, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան
1936 - Վանիկ Զաքարյան, շախմատի տեսաբան
1926 - Միքայել Հայրապետյան, հայ վիրաբույժ-ուռուցքաբան
1920 - Գեորգ Օտս, էստոնացի օպերային երգիչ, դերասան
1902 - Միխայլ Չայլախյան, ֆիտո-ֆիզիոլոգ
1898 - Սեդրակ Բարխուդարյան, հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ
1888 - Մարիետա Շահինյան, խորհրդային անվանի գրող
1879 - Հասմիկ (Թագուհի Հակոբյան), թատրոնի հայ դերասանուհի (մ. 1947)
1839 - Մոդեստ Մուսորգսկի, ռուս կոմպոզիտոր (մ. 1881)
1768 - Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե, ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս
1685 - Յոհան Սեբաստիան Բախ, գերմանացի երգահան