Պատմության այս օրը. մարտի 22

Օրացույց 22.03.2020   09:30   613

Այսօր ջրի համաշխարհային օրն է

Այսօր Բալթիկ ծովի օրն է

Այսօր տաքսիստի միջազգային օրն է

1951 - Հիմնադրվեց ԽՍՀՄ առաջին կենտրոնական հեռուստաստուդիան:

1945 - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

1935 - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։

1933 - Դախաույում սկսեց գործել ֆաշիստական Գերմանիայի առաջին ճամբարը:

1923 - Ծնվել է հայտնի ֆրանսիացի միմ-դերասան Մարսել Մարսոն։

1920 - Սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։

1895 - Փարիզում կայացավ պատմության մեջ առաջին կինոֆիլմի ցուցադրությունը:

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1882 - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։

1877 - Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:

1874 - Առաջին անգամ կայացավ մեծ թենիսի խաղ:

1948 - Ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուէբերը։

1943 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ, «Գրեմիի» մրցանակակիր Ջորջ Բենսոնը։

1841 - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։

1772 - Ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։

1599 - Ծնվել է ֆլամանդացի նկարիչ, դիմանկարների վարպետ Անտոնիոս Վան Դեյքը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջորջ Բենսոն, Մարսել Մարսո, մարտի 22, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon