Պատմության այս օրը. մարտի 25

Օրացույց 25.03.2020   09:20   451

Երկրի ժամը

Այսօր ՄԱԿ-ի ձերբակալված և անհետ կորած աշխատակիցների հետ համերաշխության միջազգային օրն է

Այսօր ստրկության և ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրն է

2002 - Հայտնաբերվեց էպիլեպսիայի գենը։

1992 - Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը վերադառնում է Երկիր «Միր» տիեզերակայանում 10 ամիս մնալուց հետո:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայանում է մոմերով ցույց:

1983 - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց Լուսնային քայլվածք պարային շարժումը:

1965 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր Սառա Ջեսիկա Փարկերը։

1957 - Եվրոպական վեց երկրներ` Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Արևմտյան Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, ստորագրեցին Հռոմի համաձայնագիրը եվրոպական տնտեսական («Ընդհանուր շուկա») և ատոմային էներգիայի (Եվրատոմ)համագործակցությունների մասին:

1949 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի 92 000 բնակիչներ արտաքսվում են Սիբիր:

1947 - Ծնվել է բրիտանացի ռոք երգիչ, երգահան, դաշնակահար Էլթոն Ջոնը։

1942 - Ծնվել է ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, գոսպել ոճերի ամերիկացի երգչուհի, Սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինը։

1987 թվականի հունվարի 3-ին Արետա Ֆրանկլինը դարձել է առաջին կինը, ում անունը մտցրել են Ռոք՛ն՛ռոլի փառքի սրահ։ 2008 թվականին Rolling Stone ամսագիրը նրան հայտարարել է պատմության մեծագույն երգչուհի։

1921 - Ծնվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի Սիմոնա Սինյորեն։

1881 - Ծնվել է հունգարացի երգահան, դաշնակահար, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Բելա Բարտոկը։

1867 - Ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։

1821 - Հույների ազգային-ազատագրական ապստամբությունն ընդդեմ թուրքական լծի:

1820 - Ճիզվիտների արտաքսումը Ռուսաստանից։

1655 - հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Տիտանը:

1436 - Ֆլորենցիայում 140 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սանտա Մարիա դել Ֆյորե տաճարը:

421 - Վենետիկի հիմնադրման օրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 25, Արետա Ֆրանկլին, Էլթոն Ջոն, Պատմության այս օրը, Սիմոնա Սինյորե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon