Պատմության այս օրը. մարտի 26

Օրացույց 26.03.2020   09:20   600

Այսօր մանուշակագույն օրն (էպիլեպսիայով հիվանդների օրը) է։

2006 - Հիմնվեց «Համադասարանցիներ» (Одноклассники) սոցիալական կայքը:

2004 - Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել է իր նախկին որոշումը` ճանաչելով Հայկական ցեղասպանությունը:

2003 - Մարսում հայտնաբերվեց սառած ծով:

1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:

1996 - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:

1995 - Ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը:

1985 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քիրա Նայթլին:

Հայտնի ֆիլմերից են «Դոկտոր Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք», «Արթուր արքա», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» և այլն:

1950 - Ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր Ալան Սիլվեսթրին։

Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից է, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։

1948 - Ծնվել է ամերիկացի ռոք երաժիշտ, Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը։

1947 - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը:

1944 - Ծնվել է ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսը։

Բազմիցս ներկայացվել է Գրեմմի, Օսկար, Ոսկե գլոբուս, American Music Awards, BAFTA և այլ մրցանակների։

1943 - Ծնվել է ամերիկացի լրագրող, «The Washington Post»-ի գլխավոր խմբագիրը, ԱՄՆ-ի ամենահայտնի հետաքննող լրագրողներից Բոբ Վուդվորդը։

1937 - Տեղադրվել է աշխարհում առաջին արձանը՝ նվիրված մուլտիպլիկացիոն հերոսի՝ Պապայային:

1934 - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար:

1911 - Ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենիսի Ուիլյամսը։

1826 - Ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դայանա Ռոս, Քիրա Նայթլի, Սթիվեն Թայլեր, Պատմության այս օրը, մարտի 26

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon