Պատմության այս օրը. մարտի 27

Օրացույց 27.03.2020   09:20   534

Այսօր թատրոնի միջազգային օրն է

1990 - Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը:

1988 - Ծնվել է անգլիացի երգչուհի-երգահան Ջեսսի Ջեյը։

1986 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։

1977 - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։

1975 - Ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի, պարուհի, The Black Eyed Peas խմբի անդամ Ֆերգին։

1970 - Ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի Մրայա Քերին։

Մրայա Քերին համարվում է հազարամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Նա երաժշտության պատմության մեջ միակ արտիստն է, որի երգերը 18 անգամ զբաղեցրել են Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։ Մրայա Քերին նաև 5 «Գրեմիի» մրցանակակիր է։

1963 - Ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն։

Տարանտինոյին համաշխարհային ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմը։ Այն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև լավագույն սցենարի համար «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների է արժանացել։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։

1928 - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։

1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։

1855 - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։

1854 - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։

1841 - Փորձարկվեց շտապօգնության առաջին մեքենան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 27, Ֆերգի, Մրայա Քերի, Մանուել Նոյեր, Պատմության այս օրը, Քվենտին Տարանտինո

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon