Պատմության այս օրը. մարտի 29

Օրացույց 29.03.2020   10:15   842

2008 - Մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

1998 - Լիսաբոնում բացվեց եվրոպական ամենաերկար կամուրջը:

1992 - Հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

1967 - Ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ, 26 տարբեր կինոմրցանակների դափնեկիր Միշել Խազանավիչուսը։

2011 թվականին նկարահանած «Արտիստը» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է Օսկար, Գոյա, BAFTA և այլ մրցանակների։

1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:

1957 - Ծնվել է դերասան Քրիստոֆեր Լամբերը։

Ավելի քան 35-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 80 ֆիլմերում։ Նկարահանվել է ինչպես կատակերգությունների, այնպես էլ ինտելեկտուալ ֆիլմերի մեջ։ Բայց առավել հայտնի է ֆանտաստիկ ու էքշն ժանրի ֆիլմերում միայնակ հերոսների դերերի շնորհիվ։ Ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր է։

Ամենահայտնի ֆիլմը «Լեռնցին» է։ Ֆիլմի սաունդթրեքների (Who Wants To Live Forever, A kind of magic, One year of love, Princes of the universe) հեղինակը Queen ռոք խումբն է։ Ֆրեդի Մերկուրիի հեղինակած «Princes of the universe»-ի տեսահոլովակում նկարահանվել է նաև Լամբերը։

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:

1886 - «Կոկա-կոլա»-ի ծննդյան օրը. ստեղծվեց ըմպելիքի բաղադրատոմսը:

1873 - Լև Տոլստոյը սկսեց աշխատել «Աննա Կարենինա» վեպի վրա:

1871 - Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը:

1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:

1798 - Ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:

1795 - Գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:

1490 - Ծնվել է աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը։

Քնաի~ ու քանի~ ասեմ.
       «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
       զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
       ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
       զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

1461 - Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն:

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Քրիստոֆեր Լամբեր, Պատմության այս օրը, Նահապետ Քուչակ, մարտի 29

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon