Պատմության այս օրը. մարտի 30

Օրացույց 30.03.2020   09:30   533

1993 - «Եղնիկներ» ջոկատի կողմից ազատագրվել են Գյուլիստան և Թալիշ գյուղերը:

1989 - Տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

1987 - Լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվում է Վան Գոգի «Արևածաղիկները»:

1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:

1986 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը։

1981 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակը»:

1970 - Էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձավ կուլտային:

1968 - Ծնվել է կանադացի երգչուհի Սելին Դիոնը։

1945 - Ծնվել է բրիտանացի ռոք երաժիշտ, Բրիտանական կայսրության շքանշանակիր Էրիկ Կլեպտոնը։

Էրիկ Կլեպտոնը ամենաազդեցիկ ռոք երաժիշտներից մեկն է։ Նա միակ երաժիշտն է, ով երեք անգամ ընդգրկվել է Ռոք՛ն՛ռոլի փառքի սրահում՝ որպես սոլո կատարող և որպես Cream ու The Yardbirds խմբերի անդամ։ Rolling Stone պարբերականը նրան լավագույն կիթառիստների շարքում երկրորդ տեղն է հատկացրել՝ Ջիմի Հենդրիքսից հետո։

1896 - Աշխարհն առաջին անգամ լսեց հոգեվերլուծության մասին:

1867 - ԱՄՆ-ն $7,2 միլիոն դոլլարով գնեց Ռուսական կայսրությունից Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1853 - Ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1842 - Ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառեց անեսթեզիան։

1746 - Ծնվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վինսենթ վան Գոգ, մարտի 30, Պատմության այս օրը, Ֆրանցիսկո Գոյա, Էրիկ Կլեպտոն, Սելին Դիոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon