Պատմության այս օրը. մարտի 31

Օրացույց 31.03.2020   09:20   532

Արխիվային սկավառակի (Backup) միջազգային օրն է

1999 - Էկրաններին է բարձրանում The Matrix ֆիլմը:

1994 - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։

1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

1991 - Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին:

1973 - Billboard 200 հիթ շքերթում իր դեբյուտն է սկսում Pink Floyd ռոք խմբի The Dark Side of the Moon ալբոմը, որին վիճակված էր 14 տարի մնալ այնտեղ։

1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա:

1955 - Ծնվել է AC/DC ռոք խմբի կիթառահար Էնգուս Յանգը։

1943 - Ծնվել է դերասան, հոլիվուդյան աստղ Քրիստոֆեր Ուոքենը։

Ուոքենը իր սերնդի դերասանների մեջ ամենաակտիվն է ու համարյա երբեք չի մերժում իրեն առաջարկված դերերը՝ դրանցից յուրաքանչյուրի մեջ իր համար նոր փորձ տեսնելով։ Վերջին տասնամյակների ընթացքում նա տարեկան մոտ 5 ֆիլմում է նկարահանվում։ Ուոքենի մասնակցությամբ ֆիլմերը հյուսիսամերիկյան վարձակալությունում մոտ 1,8 միլիարդ դոլար են հավաքել։ Իր ողջ կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում՝ հիմնականում մարմնավորելով բացասական հերոսների ու չարագործների։

Ուոքերի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Եղնիկների որսորդը», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Նիրհող հովիտ», «Քրեական ընթերցվածք»։

1934 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասան Ռիչարդ Չեմբեռլենը։

1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»:

1917 - ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները, բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

1909 - Հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։

1909 - Սկսվում է Տիտանիկ նավի կառուցումը:

1901 - Թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։

1889 - Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։

1770 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

1745 - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

1732 - Ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, սիմֆոնիայի և լարային քառյակի երաժշտական ժանրերի հիմնադիրներից Յոզեֆ Հայդնը։

1596 - Ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Յոզեֆ Հայդն, Քրիստոֆեր Ուոքեն, Ռենե Դեկարտ, մարտի 31

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon