Պատմության այս օրը. մարտի 4

Օրացույց 04.03.2020   09:20   668

2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։

2008 - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի են ունենում ռազմական ընդհարումներ։

2004 - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։

1981 - Փարիզում հայ գրոհայինները կրակ բացեցին թուրքական դեսպանատան ատտաշե Ռոշատու Մորալի և Տեսելի Արիի վրա։ Սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Հայկական գաղտնի բանակի «Շահան Նաթալի» խումբը։

1980 - Ազգայնական առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն հաղթում է Զիմբաբվեի ընտրություններում, դառնալով այդ երկրի առաջին սևամորթ վարչապետը։

1975 - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։

1966 - Ջոն Լենոնը հայտարարեց, որ «Բիթլզը» դարձել է ավելի հանրահայտ, քան Հիսուս Քրիստոսը։ Դրան ի պատասխան հավատացյալներն սկսեցին վառել խմբի ձայնասկավառակները։

1955 - «Sony» ընկերությունը սկսեց գրպանի ռադիո ընդունիչների արտադրությունը:

1951 - Ծնվել է բլյուզ ոճի անգլիացի երաժիշտ Քրիս Ռին։ 

1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:

1878 - Ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գկխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

1877 - Ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները ստեղծել է միկրոֆոնը:

1791 - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1790 - Ֆրանսիան բաժանվեց 83 դեպարտամենտների՝ պատմական մարզերը մասերի բաժանելով։

1678 - Ծնվել է իտալացի երգահան, ջութակահար, դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդին։

Վիվալդիի ամենահայտնի գործերից մեկը՝ «Տարվա եղանակները»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արթուր Աբրահամ, Ալեքսանդր Թամանյան, Պատմության այս օրը, Վիվալդի, Էմիլ Բեռլիներ, մարտի 4

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon