Պատմության այս օրը. մարտի 5

Օրացույց 05.03.2020   09:30   499

2000 - Անգլիացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ բարեհաջող կլոնավորեցին խոզի։

1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:

1989 - «Disney Channel» հեռուստաալիքի եթերում կայանում է «Չիպն ու Դեյլը օգնության են շտապում» մուլտսերիալի պրեմիերան։

1979 - Ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավը կատարում է Յուպիտերի առավելագույն մոտեցումը։

1974 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Եվա Մենդեսը։

1960 - Էլվիս Փրեսլին հեռացվեց ԱՄՆ բանակից։ Դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո երբեք ոչ մի շարքային զինվորի հեռացում նման մեծ հասարակական ուշադրության չի արժանացել։

1960 - Կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան կատարում է հետագայում պաշտամունքային դարձած Էռնեստո Չե Գևարայի հայտնի դիմանկարը:

1959 - Ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը։

1946 - Ֆուլթոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ։

1940 - Սովետական ղեկավարությունն արձակում է 25.700 լեհ մտավորականների կոտորած իրականացնելու հրաման:

1933 - Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Ռայխսթագի ընտրություններում հավաքում է ձայների 43.9%-ը:

1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:

1868 - Անգլիայում պատենտավորվեց ստեպլերը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Վազգեն Սարգսյան, մարտի 5

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon