Պատմության այս օրը. մարտի 7

Օրացույց 07.03.2020   10:00   501

1997 - Ծնվեց առաջին կլոնավորված գառնուկ Դոլլին։

1982 - Անդրեյ Տարկովսկին հեռացավ ԽՍՀՄ-ից։

1981 - Բացվեց Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանը։

1967 - ԽՍՀՄ-ը անցավ հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի, երկու հանգստյան օրով։

1966 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց Ֆրանսիան ՆԱՏՕ-ից կազմից դուրս բերելու մտադրության մասին։

1960 - ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվեց տիեզերագնացների առաջին խումբը։

1941 - Ծնվել է ռուս դերասան Անդրեյ Միրոնովը։

Նկարահանվել է հայտնի խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Ծեր ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Երեք գումարած երկուս»։

1933 - Ատլանտիկ Սիթիում Չարլզ Դարոուն հորինեց «Մոնոպոլիա» խաղը։

1934 թվականին՝ Մեծ դեպրեսիայի թեժ ժամանակներում, Փենսիլվանիա նահանգից Չարլզ Դերոուն Parker Brothers ընկերությանն է ներկայացնում իր հորինած խաղը՝ «Մոնոպոլիայի» նախագիծը։ Նախագիծը մերժվում է «դիզայնի 52 սխալների» պատճառով, բայց դա Չարլզին գործազուրկ չի թողնում։ Նա որոշում է խաղն իր ուժերով թողարկել։

1935 թվականին Դերոուն իր ընկերոջ աջակցությամբ «Մոնոպոլիայի» 5000 ինքնագործ օրինակ է պատրաստում ու վաճառում Ֆիլադելֆիայի հանրախանութում։ Որոշ ժամանակ անց նա արդեն չի կարողանում գլուխ հանել մեծ աճ արձանագրած պահանջարկից ու կրկին դիմում է Parker Brothers ընկերությանը։ Մոնոպոլիան մտնում է պատմության մեջ։ Արդեն 1936 թվականին այն ԱՄՆ-ում ամենավաճառվող խաղն է դառնում։

«Մոնոպոլիա» խաղի նպատակը նախնական կապիտալը ռացիոնալ օգտագործելու միջոցով մյուս խաղացողներին սնանկացնելն է։

1927 - Ծնվել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը։

1924 - Ծնվել է ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն։

Կոբո Աբեի ստեղծագործության հիմնական թեման ժամանակակից աշխարհում մարդու նույնականության փնտրտուքներն են։ Հայտնի վեպերն են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը»։ Դրանց հիման վրա 60-ականներին ֆիլմեր են նկարահանվել։

  • Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն է, ով իր ստեղծագործությունները գրամեքենայով է հավաքել՝ սկսած 1984 թվականից։
  • Կոբո Աբեն «Pink Floyd»-ի մեծ երկրպագու է եղել։
  • Ճապոնացի գրողը նաև լուսանկարչության մեծ սիրահար է եղել։

1824 - 12-ամյա Ֆրենց Լիստն առաջին անգամ համերգով ելույթ է ունենում Փարիզում ու փայլուն հաջողություն ունենում։

1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:

1912 - Ամունդսմենը աշխարհին տեղեկացրեց Հարավային բևեռի բացահայտման մասին: 

1876 - Ալեքսանդր Բելլը արտոնագրեց հեռախոսի գյուտը։

1799 - Նապոլեոն Բոնապարտը գրավում է Պաղեստինի Ջաֆան։

1657 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։

1530 - Հռոմի պապը հրաժարվում է Հենրիխ 2-րդին ամուսնալուծվելու իրավունք տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ արքան անգլիական եկեղեցին ստեղծի։

321 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարում է հանգստի օր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Կոբո Աբե, Անդրեյ Միրոնով, մարտի 7

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon