«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 1

Պատմության այս օրը. մայիսի 1

Այսօր աշխատանքի միջազգային օրն է

Այսօր ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2004 - Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ: Այն ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է:

1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։

1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը:

1949 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան:

1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է:

1923 - Ծնվել է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելերը։

Հայտնի է որպես «Ծուղակ-22» (անգլ.՝ Catch 22) երգիծական հակապատերազմական վեպի հեղինակ։

1917 - Ռու­սաս­տանն առա­ջին ան­գամ ազա­տո­րեն տո­նեց աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան օրը: Մա­յիս­մեկ­յան տո­նը հին պատ­մու­թյուն ու­նի: Դե­ռևս Հին Իտա­լի­ա­յի բնա­կիչ­նե­րը երկր­պա­գում էին Մա­յե աստ­ծուն և հենց նրա պատ­վին ան­վա­նե­ցին գար­նան վեր­ջին ամի­սը: Իսկ մա­յի­սի առա­ջին օրը նրանք կազ­մա­կեր­պում էին տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ: Կո­մու­նիստ­նե­րը մա­յի­սի 1-ն առա­ջին ան­գամ նշել են 1890թ. Վար­շա­վա­յում, իսկ ԽՍՀՄ­-ում մա­յի­սի 1-ը դար­ձավ պե­տա­­կանորեն ըն­դուն­ված տոն:

1905 - Ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ Բիթ­լի­սում:

1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։

1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:

1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։

1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։

1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

1880 - Ծնվել է գովազդի հայ­րը Ալբերտ Լասկերը։

1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը:

1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:

1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:

1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:

1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան: