Պատմության այս օրը. մայիսի 10

Օրացույց 10.05.2020   09:30   589

Այսօր Չվող թռչունների համաշխարհային օրն է

2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:

2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթ­նան։

2005 - Թբիլիսիի Ազատության հրապարակում Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը նռնակ նետեց դեպի ամբիոն, որտեղ գտնվում էին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և Վրաստանի նախագահ Միխաել Սահակաշվիլին։ Նռնակը չպայթեց։

1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը;

1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան:

1938 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի, գրքերի հեղինակ Մարինա Վլադին։

1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:

1931 - Ծնվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, կատակերգու Մայիս Կարագյոզյանը։

1913 - Փորձարկվեց աշխարհում առաջին չորս շարժիչ ունեցող ինքնաթիռը` «Ռուսական վիտյազ»:

1899 - Ծնվել է արմատներով ավստրիացի ամերիկացի դերասան, պարող, երգիչ Ֆրեդ Ասթերը։

1877 - Ռումինիան հայտարարեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1866 - Ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը:

1851 - Ծնվել է Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը՝ Խենթը (Սամսոն Տեր-Պողոսյան)։

1850 - Ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, թեյի հայտնի ընկերության հիմնադիր Թոմաս Լիպտոնը։

1844 - Կանադայի մայրաքաղաքը Քինգստոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ:

1612 - Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացել է Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ: Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը:

1503 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Կայմանյան կղզիները:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Մարինա Վլադի, մայիսի 10, Ֆրեդ Ասթեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon