Պատմության այս օրը. մայիսի 11

Օրացույց 11.05.2020   09:30   686

2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։

1984 - Ծնվել է իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ, 2008 թ. ֆուտբոլի եվրոպայի առաջնության և ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության չեմպիոն Անդրես Ինիեստան։

1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։

1949 - Ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը:

1941 - Գերմանացիների ռմբակոծումից ամբողջովին ավերվում է Լոնդոնի Քուինսհոլ համերգասրահը:

1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հե­ռուստահաղորդումների հեռարձակումը։

1927 - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց Կինոարվեստի և գիտության ակադեմիան՝ որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ:

1918 - Սկս­վեց Բա­թու­մի խորհր­դա­ժո­ղո­վը Թուր­քի­ա­յի և Անդր­կով­կա­սի ան­կախ դաշ­նակ­ցա­յին կա­ռա­վա­րու­թյան մի­ջև: Հա­յե­րից մաս­նակ­ցե­ցին Ալ.Խա­տիս­յա­նը, Հ.Քա­ջազ­նու­նին և Ս.Վրաց­յա­նը:

1917 - Թիֆ­լի­սում բաց­վեց հայ ու­սու­ցիչ­նե­րի կով­կաս­յան հա­մա­գու­մա­րը:

1905- Բաքվում օրը ցե­րե­կով ռում­բի պայթյունից սպանվեց նա­հան­գա­պետ իշ­խան Նա­կաշ­ի­ձեն՝ Բա­քվ­ի հա­յոց ջար­դե­րի գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն։ Կատարողը երիտասարդ հեղափոխական Դրոն էր։ 

1904 - Ծնվել է իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին։

1895 - Աբ­դուլ Հա­միդ Երկ­րոր­դը հայ­տա­րա­րեց բա­րե­նո­րո­գում­նե­րի ծրա­գիր, որը ստո­րագ­րել էր հոկ­տեմ­բե­րի 18-ին երկ­րում ծա­վալ­վող ընդ­հա­նուր զայ­րույ­թը կա­սեց­նե­լու հա­­մար: Բայց այդ ծրա­գի­րը եր­բեք չի­րա­գործ­վեց:

1895 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպան­ները սուլթանին են ներկայացնում հա­յե­րի վիճակը Օս­ման­յան կայսրությունում բարելավելու ծրագիր։

1893 - Ֆրան­սիա­ցի հե­ծան­վորդ Ան­րի Դեգ­րան­ժը սահ­մա­նել է առա­ջին հա­մաշ­խար­հա­յին ռեկոր­դը ժա­մա­յին մր­ցաշ­ա­րում: Նա 60 րո­պե­ում հաղ­թա­հա­րել է 35325 կմ: Հե­տա­գա­յում Դեգ­րան­ժը հիմ­նադ­րեց Tour de Fran­ce հե­ծան­վա­վազ­քի մր­ցույ­թը, որն ի սկզ­բա­նե գո­վազ­դա­յին նպա­տակ ու­ներ:

1864 - Ծնվել է իռլանդացի կին գրող, «Բոռ»-ի հեղինակ Էթել Լիլիան Վոյնիչը։

868 - Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը:

330 - Կոս­տան­դի­ա­նոս Ա Մեծ կայսրն իր մայ­րա­քա­ղա­քը Հռո­մից տե­ղա­փո­խեց Բյու­զան­դի­ոն, որը նրա պատ­վին վե­րան­վան­վեց Կոս­տանդ­նու­պո­լիս:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էթել Լիլիան Վոյնիչ, Պատմության այս օրը, Անդրես Ինիեստա, մայիսի 11, Սալվադոր Դալի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon