Պատմության այս օրը. մայիսի 12

Օրացույց 12.05.2020   09:30   578

Արդար առևտրի համաշխարհային օրն է

Բուժ­քույ­րե­րի միջազգա­յին օրն (ԱՀԿ)­ է

Բնապահպանական կրթության միջազգային օրն է

1994 - Ռու­սաստա­նի Դաշ­նու­թյան և ԵԱՀԿ­-ի Մինս­կի խմ­բի միջ­նոր­դու­թյամբ ՀՀ­-ի, Ադր­բե­ջա­նի և ԼՂՀ­-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի կող­մից ստո­րագր­վեց ար­ցախ­յան ռազ­­մաճակա­տում զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր:

1983 - Ծնվել է ռուս հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաեվան։

1975 - Էկրաններին է հայտնվում Սերգեյ Բոնդարչուկի «Նրանք կռվում էին հայրենիքի համար» ֆիլմը, որը նկարահանվել է Միխայիլ Շոլոխովի վեպի հիման վրա։

1971 - Սեն Տրոպեում Միք Ջագերն ամուսնանում է Բյանկա Պերես-Մորա Մասիյասի հետ։

1966 - Ծնվել է ամերիկացի դերասան Սթիվեն Բոլդուինը։

1956 - Հրազ­դա­նի մեծ կա­մուր­ջի հան­դի­սա­վոր բա­ցու­մը (Երև­ան)։

1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։

1926 - «Նոր­վե­գի­ա» դի­րի­ժաբ­լը թռիչք կա­տա­րեց Եր­կիր մո­լո­րա­կի Հյու­սի­սա­յին բև­ե­ռի վրա­յով: Թռիչ­քի նա­խա­ձեռ­նու­թյու­նը Ամունդ­սե­նինն էր, իսկ առա­ջին օդա­չուն` Ում­բեր­տո Նո­բի­լը: Այս հս­կա­յա­կան դի­րի­ժաբ­լը կա­ռուց­վել էր

1923-1926թթ. Իտա­լի­ա­յում: Հյու­սի­սա­յին բև­եռ հաս­նե­լով՝ ար­շա­վի մաս­նա­կից­ներն այն­տեղ են թո­ղել Իտա­լի­ա­յի և Ամե­րի­կա­յի դրոշ­նե­րը:

1921 - Ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։

1907 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» քառակի դափնեկիր Քեթրին Հեփբորնը։

Հեփբորնը ավելի քան 60 տարի եղել է Հոլիվուդի առաջատար դերասանուհին։ Նա «Օսկարի» է առաջադրվել 12 անգամ, ստացել է 4-ը։ Սա կինոյի պատմության ռեկորդ է։ Ամերիկյան կինոինստիտուտը Քեթրին Հեփբորնին հռչակել է Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհի։ 1960-ին աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։

Հայտնի ֆիլմերից են «Ֆիլադելֆյան պատմություն», «Տարվա կինը», «Աֆրիկյան թագուհի», «Անձրև վաճառողը», «Առյուծը ձմռանը» և ուրիշներ։

1815 - Մոսկ­վա­յում սկ­սում է գոր­ծել Լա­զար­յան ճե­մա­րա­նը:

1664 - Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության պրեմիերան Վերսալում։

1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 12, Պատմության այս օրը, Քեթրին Հեփբորն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon