Պատմության այս օրը. մայիսի 17

Օրացույց 17.05.2020   09:00   517

Էլեկտ­րա­կա­պի և տեղեկատվական հասարակության հա­մաշ­խար­հա­յին օրն է

Հոմոֆոբիայի դեմ պայ­քարի հա­մաշ­խար­հա­յին օրն է

1990 - Ստերլիտամակ քաղաքից 20 կմ հեռավորության վրա ասուպ էր ընկել։

1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։

1936 - Ծնվել է ամերիկացի դերասան, նկարիչ, սցենարիստ Դենիս Հոփերը։

1955 թվականից սկսած իր կինոկարիերայի ընթացքում Հոփերը նկարահանվել է 150 ֆիլմում, որոնցից առավել հայտնի են«Ապոկալիպսիսը հիմա», «Կապույտ թավիշ», «Սառնասիրտ Լյուկը» ֆիլմերը։

1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։

1904 - Ծնվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր Ժան Գաբենը։

1900 - Ծնվել է իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ Ռուհոլա Մուսավի Հոմեյնին։

1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի պրեմիերան։

1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարու­թյամբ գրավում են Արդահանը։

1861 - Առաջին անգամ ցուցադրվեց գունավոր լուսանկարը, որը պատրաստվել էր ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելի մեթոդով:

1851 - Գրի­գոր Օտ­յա­նը Սկ­յու­թա­րում հիմ­նեց «Բա­ժա­նոր­դա­կան ըն­կե­րու­թյուն»: «Ար­շա­լույս Արա­րատ­յան» ամ­սա­թեր­թի հա­վել­վա­ծում նա ժո­ղովր­դին կոչ էր անում հիմ­նել գիշ­ե­րօ­թիկ վար­ժա­րան, որ­տեղ աղ­քատ մա­նուկ­նե­րը ձրի կդաս­տի­արակ­վեն:

1846 - Բելգիացի Ադոլֆ Սաքսը ստեղծում է սաքսա­ֆոնը։

1827 - Հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան առա­ջին գու­մար­տա­կը Թիֆ­լի­սից մեկ­նում է մար­տա­դաշտ:

1718 - Անգլիացի իրավաբան Ջեյմս Փաքլը պատենտավորում է աշխարհի առաջին գնդացիրը։

1642 - Հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։

1639 - Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դենիս Հոփեր, Պատմության այս օրը, մայիսի 17, Ժան Գաբեն, ​​​​​​​Ռուհոլա Մուսավի Հոմեյնի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon