«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 20

Պատմության այս օրը. մայիսի 20

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Metrology Day) *
  • Վնասվածքաբանի համաշխարհային օրը

Ամեն տարի, մայիսի 20-ին, ամբողջ աշխարհի՝ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացած բիշկները, նշում են իրենց մասնագիտական տոնը:

  • Աուտոիմունային և աուտոբորբոքային հոդաբորբի համաշխարհային օրը (World Autoimmune/Autoinflammatory Arthritis Day)
  • Կլինիկական փորձարկումների միջազգային օրը (International Clinical Trials Day) *
  • Մեղուների համաշխարհային օրը (World Bee Day) *
  • Ջինսի ծննդյան օրը *
  • Ծովի եվրոպական օրը (European Maritime Day)

Ազգային

  • ԱՄՆ - Առողջության և ֆիզպատրաստության աշխատողների ազգային օրը
  • ԱՄՆ - Երեխաների արտակարգ բժշկական օգնության օրը (Emergency Medical Services for Children Day) *
  • ԱՄՆ - Էլիզ Դուլիթլի օրը (Eliza Doolittle Day) *
  • ԱՄՆ - Չափերի և կշիռների օրը (Weights and Measures Day) *
  • ԱՄՆ - Միլիոնատերի ազգային օրը (National Be a Millionaire Day) *
  • ԱՄՆ - Ելակի բերքահավաքի ազգային օրը (National Pick Strawberries Day) *
  • ԱՄՆ - Փրկարար շների ազգային օրը (National Rescue Dog Day) *
  • ԱՄՆ - Հյութալի փափկամսի ազգային օրը (National Juice Slush Day) *
  • ԱՄՆ - Ժոզեֆինա Բեյքերի օրը (Josephine Baker Day) *
  • ԱՄՆ - «Լորեն» կրեմով եփած կարկանդակի ազգային օրը (National Quiche Lorraine Day) *
  • ԱՄՆ - Ներքին գեղեցկության օրը (Turn Beauty Inside Out Day) *
  • Արևելյան Թիմոր - Անկախության վերականգման օրը
  • Ինդոնեզիա - Բժշկի օրը (Hari Bakti Dokter Indonesia) 
  • Ինդոնեզիա - Ազգային զարթոնքի օրը
  • Կամբոջա - Հիշատակի ազգային օրը (National Day of Remembrance) 
  • Կամերուն - Ազգային օրը
  • Կանադա - Շղարշագործվածքային արտադրանքի ազգային օրը (National Seal Products Day) 
  • Կուբա - Անկախության օրը 
  • Ռուսաստան - Վոլգայի օրը
  • Ռուսաստան - Լողացնելու օրը *
  • Ռուսաստան - Քամու ֆռիկի օրը
  • Ռուսաստան - Կլկլացնելու տոնը
  • Սաուդյան Արաբիա - Բրիտանական կայսրությունից անկախանալու օրը
  • Ուկրաինա - Բանկային աշխատողի օրը
  • Ուկրաինա - Ժեստերի լեզվով թարգմանիչների օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես դառնում է Ուկրաինայի նախագահ
2002 - Պորտուգալիան ճանաչում է Արևելյան Թիմորի անկախությունը
1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ազատ, բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվում է։

  • Լևոն Տեր-Պետրոսյանը նորից պատգամավոր է ընտր­վում։

1989 - Ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային՝ քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում:
1983 - Science ամսագիրն առաջին անգամ հայտնում է ՄԻԱՎ-ի մասին։
1969 - Ջիբրալթարում Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն ամուսնանում են։
1963 - Մոսկ­վա­յում ավարտ­վում է աշ­խար­հի շախ­մա­տի չեմ­պի­ո­նի կոչ­ման հա­մար Բոտ­վին­նիկ-­Պետ­րոս­յան մր­ցա­մար­տը՝ Տիգ­րան Պետ­րոս­յա­նի հաղ­թա­նա­կով:
1952 - ԱՄՆ-ում ստեղծվեց Ազգային անվտանգության գոր­ծա­­կալությունը։
1940 - Հոլոքոստ. բանտարկյալների առաջին խումբը հասնում է Աուշվիցի նորաբաց կենտրոնացման ճամբար:
1923 - Երև­ա­նում բաց­վում է Շա­հում­յա­նի ան­վան ջրանց­քը:
1902 - Կու­բան ան­կա­խացավ Իս­պա­նի­ա­յից և պաշ­տո­նա­պես հռ­չակ­վեց հան­րա­պե­տու­թյուն:
1882 - Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»:
1873
 - «Լեվիս Ստրաուս» ֆիրման նոր շալվարների միանձնյա ար­տադրության իրավունք է ստանում։

  • Ջինսի ծննդյան ­պաշ­տոնական օրը։

1737 - Կ. Պոլ­սում Աստ­վա­ծա­տու­րի տպա­րա­նում ավարտ­վեց «Հա­ճա­խա­պա­տում»-ի առա­ջին տպագ­րու­թյու­նը:
1570 - Քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին Theatrum Orbis Terrarum Ատլասը:
1562 - Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պետրոս Դ-ին:
1498 - Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան:
526 - Անտիոքում երկրաշարժից զոհվում է 250 000 մարդ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Պետր Չեխ, չեխ դարպասապահ 
1981 - Իկեր Կասիլիաս, իսպանացի դարպասապահ
1950 - Զինաիդա Սիմոնյան, Հայաստանը ներկայացրած ռուս հրաձգուհի
1946 - Շեր (Շերիլին Սարգսյան), երգչուհի, դերասանուհի 
1944 - Ջո Քոքեր, բլյուզ և ռոք ժանրերում անգլիացի երգիչ 
1935 - Խոսե Մուխիկա, Ուրուգվայի 40-րդ նախագահը
1920 - Նվարդ Աբալյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի
1910 - Անուշավան Մակարյան, հայ գրականագետ
1908 - Ջեյմս Ստյուարտ, ամերիկացի դերասան, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 

  • Ամերիկյան կինոինստիտուտը նրան ընդգրկել է կինոյի պատմության լավագույն դերասանների ցանկում։

1901 - Մաքս Էյվեն, հոլանդացի շախմատիստ և մաթեմատիկական գիտությունների դոկտոր 
1851 - Պետրոս Դուրյան, հայ վաղամեռիկ բանաստեղծ 

Աչերու բոցն երբ մարի,
Դադրի տըրոփն երբ սրտին,
Լոկ այն ատեն հարկ է որ
Անզոր շուրթերը խոսին..

1799 - Օնորե դը Բալզակ, ֆրանսիացի գրող 

  • Եվրոպական գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկն է։ Առավել հայտնի է «Մարդկային կատարեկգություն» վիպաշարքով։