«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 21

Պատմության այս օրը. մայիսի 21

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրն է
  • Տիեզերքի միջազգային օրը
  • Մատչելիության գլոբալ իրազեկման օրը (Global Accessibility Awareness Day) *

Ազգային

  • Աբխազիա - Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օրը
  • ԱՄՆ - Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադրման ազգային օրը (National American Red Cross Founder’s) 
  • ԱՄՆ - Խանդավառության երեկոյի օրը (Rapture Party Day) *
  • ԱՄՆ - Սերուցքով ելակի ազգային օրը (National Strawberry and Cream Day) *
  • ԱՄՆ - Հուշատետրի ազգային օրը (National Notebook Day) *
  • ԱՄՆ - Հուշագրի ազգային օրը (National Memo Day) *
  • ԱՄՆ - Մրգերի և բանջարեղենի առատության օրը (Eat More Fruits & Vegetables Day) *
  • ԱՄՆ - Կարկատանի անհրաժեշտության օրը (I Need A Patch For That Day) *
  • Բուլղարիա - Նեստինարի (Անաստենարիա) *
  • Գերմանիա - Հարյերի օրը
  • Կոլումբիա - Աֆրո-կոլումբիական օր
  • Հայաստան - Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը (Համբարձում) 

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

  • Հնդկաստան - Ալ-Քադպի գիշերը (Shab-I-Qadr) *
  • Հնդկաստան - Ահաբեկչության դեմ պայքարի օրը (Anti-Terrorism Day) 
  • Հունաստան - Պիրովասիա (Անաստենարիա) *
  • Ղազախստան - Մշակույթի և արվեստի գործիչների օրը (Day of Culture and Art Workers)
  • Մեքսիկա - Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի տոնակատարությունը (National Polytechnic Institute) 
  • Շրի Լանկա - Ազգային հերոսների օրը
  • Չեռնոգորիա - Անկախության օրը 
  • Չիլի - Շազմա-ծովային նավատորմի օրը
  • Ռուսաստան - ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի օրը
  • Ռուսաստան - Բևեռախույզի օրը
  • Ռուսաստան - Զինվորական թարգմանիչի օրը
  • Ռուսաստան - Գործազրկության պաշտպանության օրը
  • Ռուսաստան - Թալիսմաններով փոխանակվելու օրը *
  • Ռուսաստան - Մուսայի և ոգեշնչման օրը
  • Սուրբ Կղզի - Հայտնագործման օրը
  • Ուկրաինա - Ասեղնագործության օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները:
2006 - Չեռնոգորիայում անցկացվում է անկախության հանրաքվե:
2004 - Մոսկվայում բացվեց թեյի համաշխարհային երկրորդ փա­ռատոնը։
1991 - Ալլա Պուգաչովան տատիկ դարձավ։

  • Լոնդոնում Քրիս­տի­նե Օրբակայտեն տղա ունեցավ։

1991 - Մադրասում ինքնասպան ահաբեկչուհու ռումբի պայթյունից զոհվում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ռա­ջի­վ Գան­­դին:
1990
 - Եմենի դեմոկրատական հանրապետության և Հյուսիսային Եմենի միավորումով ստեղծվում է Եմենի հանրապետությունը:
1944 - Իսլանդիան հանրաքվեով անջատվում է Դանիայից։
1921 -
ՀԽՍՀ Հեղ­կո­մը վե­րա­կազմ­վում է ՀԽՍՀ Ժող­կոմ­խորհր­դի` Ալ. Մյաս­նիկ­յա­նի նա­խա­գա­հու­թյամբ:
1920 - Դի­լի­ջա­նում հաս­տատ­վում է խորհր­դա­յին իշ­խա­նու­թյուն:
1920 - Թար­թառ-­Մար­տա­կերտ ուղ­ղու­թյամբ 11-րդ կար­միր բա­նա­կը ներ­խու­ժեց Ղա­րա­բաղ, որով դր­վեց Ադր­բե­ջա­նին հայ­կա­կան այդ երկ­րա­մա­սի փաս­տա­կան բռ­նակց­ման սկիզ­բը:
1915 - Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­պա­րա­կեց օրենք (3 կե­տե­րից) ռազ­մա­կան գո­տուց հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյան և պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին:
1904 - Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը:
1889 - Ստեղծ­վեց «Իթ­թի­հատ վե­թե­րաք­քի» («Մի­ու­թյուն և առա­ջա­դի­մու­թյուն»), նախ­նա­կան ան­վա­նու­մը՝ «Օս­ման­յան մի­ու­թյան կազմա­կեր­պու­թյուն», թուր­քա­կան քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նը, որն Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում իրա­գոր­ծեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
1871 - Շվեյցարիայի Ռիգի լեռան լանջին բացվում է Եվրոպայի առաջին ատամնավոր երկաթուղին:
1864 - «Հա­յոց մար­դա­սի­րա­կան ըն­կե­րու­թյան» հիմ­նու­մը Բաք­վում:
1853 - Բնասեր Հոսսեն լոնդոնյան Ռիջերս պուրակում ցու­ցա­դրում է աշխարհի առաջին ակվարիումը։
1840
 - Նոր Զե­լան­դիան հռ­չակ­վում է բրի­տա­նա­կան գա­ղութ:
1805 - Ռու­սաս­տա­նին է մի­աց­վում Շա­քու (Նու­խի­ի) խա­նու­թյու­նը:
1804
 - Փարիզում բացվեց Պեր Լաշեզ գերեզմանատունը:
1502 - Պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Թոմ Դեյլի (Tomas Daley), բրիտանացի ջրացատկորդ
1967 - Քրիս Բենուա (Chris Benoit), կանադաամերիկացի ըմբիշ
1947 - Սեդա Ազնավուր (Seda Aznavour), երգչուհի
1940 - Թոնի Շերիդան, անգլիացի երգիչ և կիթառահար, ռոք-ն-ռոլլ կատարող 
1937 - Սոֆիկո Ճիաուրելի, վրաց դերասանուհի
1921 - Անդրեյ Սախարով, ռուս ֆիզիկոս, սովետ. ջրածնային ռումբի հեղինակը
1914 - Նիկոլայ Մակարով, հրա­զե­նի կոնստրուկտոր
1889 - Արմենդ Համեր, ամերիկացի արդյունաբերող
1792 - Գյուստավ Կորիոլիս (Gaspard-Gustave Coriolis), ֆրանսիացի մաթեմատիկոս և ճարտարագետ
1759 - Ժոզեֆ Ֆուշե, ֆրանսիացի քաղաքական գործիչ
1688 - Ալեքսանդր Փոփ (Alexander Pope), անգլիացի բանաստեղծ
1471 - Ալբրեխտ Դյուրեր, գերմանացի նկարիչ 

  • Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից  է։