«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 22

Պատմության այս օրը. մայիսի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կենսաբազմազանության միջազգային օրը (International Day for Biological Diversity)

Մայիսի 22-ը Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է: Այն նշվում է 2001 թվականից։ Օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995թ․` հիմնվելով 1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի կողմերի գիտաժողովի խորհուրդների հատուկ բանաձևի վրա:
Կենսաբանական բազմազնությունը Երկիր մոլորակի կյանքի ամբողջ բազմազանությունն է: Վերանում են բույսեր, կենդանիներ, սպառվում են ջրային պաշարները։ Այս ամենում բացասական դեր է խաղում մարդու ակտիվ կենսագործունեությունը:
Կենսաբանական բազմազանության Կոնվենցիային միացել է ավելի քան 200 պետություն: Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերացող ֆլորայի ու ֆաունայի խնդիրների վրա:

  • Քաղաքային ֆերմերի համաշխարհային օրը (World Urban Farmers Day) *
  • Գոթերի համաշխարհային օրը (World Goth Day) *
  • «Պալոմա» կոկտեյլի համաշխարհային օրը (World Paloma Day) *
  • «Ethernet» տեխնոլոգիայի ծննդյան օրը *
  • Ատամի մածուկի տյուբիկի ծննդյան օրը *
  • Շերլոկ Հոլմսի օրը (Sherlock Holmes Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Կանադական ներգաղթյալների օրը (Canadian Immigrants Day) 
  • ԱՄՆ - Անվանաթերթի ազգային օրը (National Title Track Day) *
  • ԱՄՆ - Կարբյուրատորի օրը (Carb Day) *
  • ԱՄՆ - Փասիանսի ազգային օրը (National Solitaire Day) *
  • ԱՄՆ - Կրավտային գինեթորման գործարանի ազգային օրը (National Craft Distillery Day) *
  • ԱՄՆ - Հարվի Միլքի օրը (Harvey Milk Day) *
  • ԱՄՆ - «Չխաշվելու» ազգային օրը (National Don’t Fry Day) *
  • ԱՄՆ - Ավտոմեքենայով ճանապարհորդելու ազգային օրը (National Road Trip Day) *
  • ԱՄՆ - Երաժշտական գործիք գնելու ազգային օրը (Buy a Musical Instrument Day) *
  • ԱՄՆ - Վանիլային կարկանդակի ազգային օրը (National Vanilla Pudding Day) *
  • ԱՄՆ - Ջերմային անվտանգության իրազեկման ազգային օրը (National Heat Safety Awareness Day) *
  • Ավստրալիա - Դպրոցական ճանապարհի անվտանգության օրը (Walk Safely to School Day) *
  • Բերմուդյան կղզիներ - Բերմուդյան կղզիների օրը (Bermuda Day) 
  • Բուլղարիա - Նեստինարի (Անաստենարիա) *
  • Գվատեմալա - Ծառատունկի օրը
  • Եմեն - Ազգային միասնության օրը
  • Էկվադոր - Ծառատունկի օրը
  • Իսրայել - Երուսաղեմի օրը (Yom Yerushalaim) 
  • Ինդոնեզիա - Cuti Bersama *
  • Հաիթի - Ազգային ինքնիշխանության օրը
  • Հունաստան - Պիրովասիա (Անաստենարիա) *
  • Մարտինիկա - Ստրկության վերացման օրը
  • Մոլդովա - Բելցիների օրը (Bălți Day) *
  • Նոր Զելանդիա - Վարդագույն վերնաշապիկի օրը (Pink Shirt Day) *
  • Շրի Լանկա - Հանրապետության օրը 
  • Պորտուգալիա - Լեյրիա քաղաքի օրը (Leiria Day) *
  • Ռուսաստան - Լողավազանային ինդուստրիայի համառուսական օրը *
  • Ռուսաստան - Տրետյակովյան պատկերասրահի հիմնադրման օրը *
  • Ռուսաստան - Վինեգրետի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Կատարվում է 634 մետր բարձրության աշխարհի ամենաբարձր Tokyo Skytree հեռուստաաշտարակի բացումը:
1992 - Խոր­վա­թի­ան և Սլո­վե­նի­ան դարձան ՄԱԿ­-ի ան­դամ:
1972 - Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
1972 - Ռիչարդ Նիքսոնը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելեց ԽՍՀՄ։
1939 - Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
1919 - Հրա­պա­րակ­վեց Կ.Պոլ­սի ռազ­մա­կան արտակարգ ատ­յա­նի Տրա­պի­զո­նի հա­յու­թյան տե­ղա­հա­նու­թյան և կո­տո­րա­ծի հանցագործ­նե­րին վե­րա­բե­րող դա­տավ­ճի­ռը:
1918 - Սար­դա­րա­պա­տի չոր­սօր­յա հե­րո­սա­մար­տը:
1911 - Հիմնադրվեց կինոլոգների միջազգային ֆեդերացիան:
1906 - Ռայթ եղբայրները պատենտավորեցին իրենց թռչող սա­րքը։
1900 - Նյու Յոր­քում հիմ­նադր­վեց Associated Press ին­ֆորմացիոն գոր­ծակալությունը։
1897 - Լոնդոնում բացվում է Թեմզայի տակով կառուցված Բլեքուոլի թունելը:
1892
 - Դոկտոր Վաշինգտոն Շեֆիլդը ստեղծեց տյուբիկ ա­տա­մի մածուկի համար։
1864 - Թուր­քա­կան զոր­քե­րը ար­շա­վում են Սա­սու­նի վրա և հան­դի­պե­լով հայ­կա­կան ու­ժե­րի դի­մադ­րու­թյա­նը` նա­հան­ջում են:
1813 - Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի առաջնախաղը:
1455 - Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
ն.Ք.. 334
 - Գրանիկոսի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու բանակը հաղթում է պարսից արքա Դարեհ III-ին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արթուրո Վիդալ, չիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Նովակ Ջոկովիչ, սերբ պրոֆեսիոնալ թենիսիստ
1985 - Քրիս Սալվատոր (Chris Salvatore), ամերիկացի դերասան, երգիչ-երգահան և մոդել
1981 - Բրայան Դենիելսոն (Daniel Bryan), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1970 - Նաոմի Քեմփբել, աֆրո-ճամայկյան ծագումով սուպերմոդել
1943 - Էդգար Մարին Լևի, 1960-70-ականների կոստառիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
1939 - Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս
1938 - Հենրիկ Խաչատրյան, ՀՀ նախկին դատախազ
1924 - Արմեն Խոստիկյան, դերասան 
1924 - Շառլ Ազնավուր (Վա­ղի­նակ Ազ­նա­վուր­յան), աշխարհահռչակ ֆրան­սահայ շանսոնյե 
1907 - Գուրգեն Ալեմշահ, երգահան, խմբավար և դիրիժոր
1907 - Լոուրենս Օլիվյե, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, «Օսկարի» քառակի դափնեկիր 
1859 - Արթուր Կոնան Դոյլ, դետեկտիվ գրող, Շերլոկ Հոլմսի հոգևոր հայրը
1844 - Մերի Կեսսետ, ամերիկացի նկարչուհի
1833 - Ֆելիքս Բրաքմոն, ֆրանսիացի նկարիչ և օֆորտի վարպետ
1813 - Ռիխարդ Վագներ, գերմանացի երգահան 
1812 - Գաբրիել Այվազյան, հասարակական և կրոնական գործիչ