Պատմության այս օրը. մայիսի 23

Օրացույց 23.05.2020   09:00   424

Կրիայի միջազգային օրն է 

1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։

1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։

1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։

1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։

1969 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։

1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սո­ղո­մոն Թեհլերյանը։

1933 - Ծնվել է անգլիացի դերասանուհի Ջոան Քոլինզը։

1932 - Ծնվել է գրող, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։

1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:

1916 - Պետ­րոգ­րա­դում լույս տե­սավ «Հայ գրա­կա­նու­թյան ժո­ղո­վա­ծուն»` Մ. Գոր­կու խմբագրու­թյամբ:

1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշ­խարհի առաջին առաջնությունը։

1892 - Ծնվել է Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից Ռաֆայել Արանզադին՝ Պիչիչին։

1883 - Ծնվել է համր կինոյի լավագույն կինոգործիչներից Դուգլաս Ֆերբենքսը։

1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:

1878 - Կնք­վեց անգ­լո-­թուր­քա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, որով Անգ­լի­ան Թուր­քի­այից գրա­վեց Կիպ­րոս կղ­զին:

1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:

1618 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:

1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փի­լի­սո­փա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղա­դրան­քով։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 23, Պատմության այս օրը, Ջոան Քոլինզ, Գևորգ Աճեմյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon