«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 24

Պատմության այս օրը. մայիսի 24

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կանանց խաղաղության և զինաթափմեն միջազգային օրը (International Women’s Day for Peace and Disarmament)
  • Խույրի միջազգային օրը (International Tiara Day) *
  • Շիզոֆրենիայի համաշխարհային օրը (World Schizophrenia Day) *
  • Տեսախաղերի համաշխարհային օրը *
  • Զբոսայգիների եվրոպական օրը (European Day of Parks)

Ազգային

  • ԱՄՆ - Վայոմինգի ազգային օրը (National Wyoming Day) 
  • ԱՄՆ - «Աղբ որսալու» խաղի ազգային օրը (National Scavenger Hunt Day) *
  • ԱՄՆ - Ավիացիայի տեխնիկական սպասարկման տեխնիկիօրը (Aviation Maintenance Technician Day)
  • ԱՄՆ - Եղբայրների ազգային օրը (National Brothers Day) *
  • ԱՄՆ - Խխունջի ազգային օրը (National Escargot Day) *
  • ԱՄՆ - Յուկատանա ծովախեցգետնի ազգային օրը (National Yucatán Shrimp Day) *
  • ԱՄՆ - Ասպուրակի օրը (Asparagus Day) *
  • Բելիզ - Համերաշխության օրը 
  • Բրազիլիա - Սուրճի օրը (National Coffee Day) *
  • Էրիտերիա - Անկախության օրը 
  • Թուրքմենստան - Գորգերի օրը (Carpet day)
  • Մալայզիա - Hari Raya Puasa *
  • Ռուսաստան - Կադրայինների օրը
  • Ռուսաստան - Թորած օղու տոնը
  • Ռուսաստան - Խոտերին թավալվելու օրը
  • Սինգապուր - Hari Raya Puasa *
  • Ֆրանսիա - Ուխտագնացություն Սենթ Մարի դե լա Մեր (Pilgrimage to Sainte Marie de la Mer) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։
2006 - Ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։
2004 - Հյուսիսային Կորեայում բնակչությանն արգելվեց բջջայիև հեռախոս օգտագործել։
2003 - Երևանում բացվում է մարշալ Բաղրամյանի բրոնզաձույլ ար­ձանը։
2001 - Էվերեստի գագաթ բարձրա­ցավ նեպալցի 15-ամյա Տեմբա Տշերիև՝ այդ նվաճմանը հասած ամենաերիտասարդ մարդը։
1995 - ԱՄՆ-ի կինոէկրաններին ցուցադրվում է Մել Գիբսոնի «Քաջարի սիրտը» կինոնկարը։
1993 - Շվեդիայի մի հիվանդանոցում արձանագրվեց խռմփոցի համաշխարհայիև ռեկորդ՝ 93 դբ։

  • «Հերոսը» հիվաևդ Կ. Վալկերտն էր։

1983 - Հայկական Գաղտ­նի բա­նա­կը (ԱՍԱ­ԼԱ) Բր­յու­սե­լում (Բել­գի­ա) թուր­քա­կան դեսպանա­տան առաջ պայ­թյուն է իրա­կա­նացնում։
1983 - Երկու պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակի և թրքական «Մարմարա» տուրիստական կազմակերպության գրասենյակի առջև։ ՎԻրավորվում է վերջինիս իտալացի տնօրենը։ 

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Փիեր Կիւլիւմեան Խմբակ»-ը ստանձնում է «Սարդարապատ Գործողութեան» պատասխանատվությունը։

1981 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։
1976 - Սկսվեցին գերձայնային «Կոնկորդ» ուղևորատար ինքնաթիռների կանոնավոր թռիչքները Լոնդոնի և Նյու Յորքի միջև։
1969 - Ամերիկյան հիթ-շքերթում «Get Back» երգով Բիթլզը հինգ շաբաթ շարունակ գրավում է առաջին տեղը:
1959 - ԱՄՆ-ում կառուցվեց աշխար­հի առաջին միջուկային ռմբապաստանը։
1956 - Շվեյցարական Լուգանոյում անցկացվում է Եվրատեսիլի երգի առաջին մրցույթը:
1954 - IBM-ը հայտարարեց վակուու­մային խողովակներով ստեղծված էլեկտրոնային ուղեղի մասին, որը 1 ժամում 10 մլն գործողություն է կա­տարում։
1940 - Ամերիկյան Օգլթորփի համալսարանում ստեղծվեց «Քաղաքակր­թության փակ նկուղը», որտեղ պահվեց «ապագա սերնդի համար նախատեսված ուղերձը»՝ ավելի քաև 800 գիրք և բազմաթիվ ֆիլմեր։

  • Պահոցը բացվե­լու է... 8113 թվականին։

1934 - Ամերիկացի Կարլ Մակ Ջին արտոնագրեց առաջին հաշվիչը, որը վճարմաև դիմաց հաշվարկում է ավ­տոմեքենայի կայանմաև ժամանակը։

  • Այն ահազանգում է, երբ ժամանակը լրանում է։ ԱՄՆ-ի փողոցներում այժմ միլիոնավոր նման սարքեր կան։

1928 - Ումբերտո Նոբիլի արշավախումբը դիրիժաբլով (օդից թեթև թռչող ապարատ) հասավ Հյուսիսային բևեռ:
1919 - Ստամբուլում հրապարակվեց Բյոյուքդերեի հայերի և հույների ցեղասպանության կազմակերպիչների դատավճիռները։
1915 - Դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը՝ Անգ­լի­ան, Ֆրան­սի­ան և Ռու­սաս­տա­նը, մի­ա­սին հուշ­ա­գիր հղե­ցին` առա­ջին ան­գամ մեկ այլ կա­ռավա­րու­թյա­նը մե­ղադ­րե­լով «մարդ­կու­թյան դեմ հան­ցանք գոր­ծե­լու» հա­մար:

  • Այս մի­աց­յալ հուշ­ագ­րում նշ­ված է.«Դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րում են Բարձ­րա­գույն դիվա­նին, որ Թուր­քի­ա­յի կող­մից մարդ­կու­թյան և քա­ղա­քակր­թու­թյան դեմ կա­տար­ված այս նոր հան­ցանք­նե­րի հա­մար Օսման­յան կայս­րու­թյան բո­լոր ան­դամնե­րը, ինչ­պես նա­և այն գոր­ծա­կալ­նե­րը, ով­քեր ներգրավ­ված են եղել այդ հան­ցանքնե­րի մեջ, անձ­նա­պես պետք է պա­տաս­խան տան կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար»:

1905 - Բաքվում սպանվում է իշխան Նակաշիձեն՝ նրա կառքում նե­տած ռումբի պայթյունի հետևանքով։
1899 - Բոստոնում բացվեց ավտոսպասարկման աշխարհի առաջին սրա­հը։

  • Այստեղ կարելի էր ոչ միայն մեքենա կանգնեցնել, վերանորոգման տալ, այլև գնել կամ վարձով վերցնել։

1883 - Նյու Յորքում բացվեց ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկը՝ Բրուքլինի կամուրջ, որն իրար է միացնում Մանհեթթենը և Բրուքլին բորոները:

  • Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26մ:

1860 - Հաստատվեց Ազգային սահ­մանադրությունը՝ արևմտահայերի կրոնահամայնակաև կյանքը կարգա­վորող կանոնադրությունը։
1844 - Մորզեի կոդով Վաշինգտոնից Բալթիմոր է ուղարկվում ա­ռա­ջին հեռագիրը:
1827
 - Թիֆ­լի­սում կազ­մա­կերպ­ված հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան գն­դի կա­նո­նադ­րու­թյան հրա­պա­րա­կու­մը:
1822 - Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
1819 - Ամերիկյան անվավոր «Սավաննա» շոգենավը նույնանուն քաղա­քից դուրս եկավ և 29,5 օր անց հասնելով Լիվերպուլ, դարձավ Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին շոգենավը։
1738
 - Անգլիացի քարոզիչ Ջոն Ուեսլին Լոնդոնում հիմնեց մեթոդիստների ընկերությունը, որն այժմ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ եկեղեցիներից է։
1571 - Ղրիմի խան Դելեթ Գիրեմը հրդեհեց Մոսկվան։
1543
 - Տպարանից դուրս եկավ գի­տության և աստղաբանության մասիև Նիկոլայ Կոպերնիկոսի նոր գիրքը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Թրեյսի Մակգրեյդի (Tracy McGrady), ամերիկացի բասկետբոլիստ
1973 - Ռուսլանա (Руслана Лижичко), ուկրաինացի երգչուհի, պարուհի և դերասանուհի
1947 - Ռուբեն Ահարոնյան, ջութակահար
1945 - Պրիսցիլա Փրեսլի, դե­րա­սա­նուհի, Էլվիսի նախկին կինը, Մ. Ջեքսոնի նախկին զոքանչը
1941 - Բոբ Դիլան, ամերիկացի ռոք երաժիշտ, երգահան, պոետ, Նոբելյան մրցանակակիր 
1940 - Իոսիֆ Բրոդսկի, ռուս պոետ, Նոբելյան դափնեկիր 

1936 - Արամայիս Սահակյան, գրող, երգիծաբան և հրապարակախոս
1923 - Հակոբ Հակոբյան, ժողովրդական գեղանկարիչ 
1905 - Միխաիլ Շոլոխով, ռուս գրող, Նոբելյան դափնեկիր.

1897 - Ջոն Դուգլաս Կոկրոֆտ, անգլիացի ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր
1883 - Վիկտոր Հեսս (Victor Hess), ավստրիացի ֆիզիկոս
1686 - Դանիել Ֆարենհայտ, ջերմաստիճանային սանդղակներից մեկի՝ Ֆարենհայտի հեղինակը